«Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի». Շարմազանով
Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի, այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Պարոն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոսեր շատ ավելի շուտ, բայց և՛ պատերազմը, և՛ անձնական ողբերգությունը, հետագայում նա կորոնավիրուս տարավ, հետաձգեց նրա հարցազրույցը: Այո՛, առաջիկայում նա կխոսի հիմնականում արցախյան թեմայի վերաբերյալ ու չեմ բացառում, որ հարցազրույցները պարբերական բնույթ կրեն»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:
Zham.am