«Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը». Գերասիմ Վարդանյան
«Իմ քայլ»-ի պատգամավորներն արդեն անթաքույց և հրապարակային կերպով զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա մեջ նաև Սյունիքի մի մասն էլ ներառելու գործընթացով։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, և ո՞ւմ շահերն է սպասարկում այս խմբակցությունը։
Մենք մեր ձեռքով մեր պետության կառավարումը հանձնել ենք թուրքին և զարմանալու ոչինչ չկա ինձ համար այս հայտարարության մեջ։ Զարմանալի է միայն իմ շատ հայրենակիցների արձագանքն ու անտարբերությունն իրենց կործանվող հայրենիքի նկատմամբ, երբ իրենց աչքի առաջ մաս առ մաս և քայլ առ քայլ ամեն օր զիջվում են մեր հողերն ու մեր պետականությունը։ Ե՞րբ պետք է ուշքի գանք, ե՞րբ պետք է կասեցնենք այս անկումը և վաղն ի՞նչ պետք է պատասխանենք մեր սերունդներին։
Կա՛մ ոտքի կկանգնենք ու կմաքրենք այս խարանն ու անպատվությունը մեր ժողովրդի երեսից, կա՛մ որպես պետականազուրկ ժողովուրդ նորից դարերով կսգանք ու արյունաքամ կլինենք մեր կործանված հայրենիքի վշտից»։
Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

