«Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրոմիության հետ». Լավրով. Տեսանյութ
Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրոմիության հետ, եթե նրա կողմից լինեն պատժամիջոցներ, որոնք ռիսկեր են ստեղծում տնտեսության զգայուն ոլորտների համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ելնում ենք նրանից, որ մենք պատրաստ ենք։ Եթե մեկ անգամ ևս տեսնենք (ինչպես արդեն զգացել ենք), որ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ են սահմանվում, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։ Մենք չենք ուզում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք դրան։ Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,- ասել է Լավրովը՝ «Соловьёв Live» YouTube-ալիքի եթերում։

