Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ

Ավինյանը ներկայացրել է առաջիկա 6 ամսում կառավարության անելիքների մասին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Banks.am-ի համար հոդված է գրել՝ «Տնտեսական արձագանքման ծրագրի եւ առաջիկա 6 ամսում կառավարության անելիքների մասին», որը ներկայացնում ենք ստորեւ։

Կորոնավիրուսի համավարակի եւ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հայաստանը բախվեց սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, որոնց հաղթահարումը ավանդական գործիքներով չէր կարող արդյունավետորեն իրականացվել: Այս գիտակցությամբ էլ ընդունեցինք Կառավարության «Տնտեսական արձագանքման ծրագրի» ստեղծման եւ գործնական հողի վրա դնելու գաղափարը: Այն ՀՀ վարչապետի 2020թ. նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի առնվազն երկու կետերի («Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում» ու «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում») կյանքի կոչումն է:

Տնտեսական այս ծրագիրը, անշուշտ, կարող է որակվել հավակնոտ, սակայն, կարծում եմ, լիովին իրագործելի է, եթե նկատի ունենանք, որ վերցրել ենք կոնկրետ ժամանակահատված՝ մինչեւ 2021 թվականի 1-ին կիսամյակի ավարտը: Այստեղ Կառավարությունը կրկնակի խնդիր է դնում՝ հաղթահարել կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի առաջացրած շոկերը, ապա վերականգնել ու կայուն զարգացման ռելսերին վերադարձնել երկրի տնտեսությունը: Ստորեւ փորձեմ 38 միջոցառումներից առանձնացնել 4-ը, որոնք կազմում են ծրագրի առանցքը եւ իրականացման պարագայում պայմանավորելու են դրա հաջողությունը:

Գյուղատնտեսական նոր՝ բարձր ավելացված արժեք ձեւավորող մշակաբույսերի աճեցման եւ վերամշակման մեկնարկ

Հանրային-գիտական քննարկումներում հաճախ են հնչում գնահատականներ այն մասին, որ գյուղատնտեսության հնարավորությունների օգտագործումը Հայաստանում գտնվում է ցածր մակարդակի վրա՝ նկատի ունենալով, որ վարելահողերի զգալի մասը՝ մինչեւ 40-45 տոկոսը, ըստ էության, չի մշակվում: Այդ թերության ընդունումը, կարծում եմ, անհրաժեշտ է, բայց նաեւ ավելի կարեւոր է ունենալ դրա լուծումը: Ահա, այդպիսի լուծումներից է նոր տեսակի մշակաբույսերի մասնավորապես՝ արտադրական կանեփի մշակումը, որը ոչ միայն գնային առումով նախընտրելի է ու էժան, այլեւ բարձրորակ հումքի աղբյուր է: Այն կարող է օգտագործվել տեքստիլ արդյունաբերության, թղթի ու շինարարական նյութերի արտադրության, մշակաբույսի սերմի ու յուղի արտահանման համար:

Ավելին՝ այստեղ մենք հնարավորություն ունենք լայնորեն օգտագործելու համաշխարհային, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի փորձը՝ մեր տնտեսության մեջ դիվերսիֆիկացիա ապահովելու, ներդրողների համար գրավչություն ստեղծելու տեսանկյունից: Թերեւս անժխտելի է աշխարհում արտադրական կանեփի նկատմամբ պահանջարկի աճը: Եթե աշխարհում 2016թ. դրա վաճառքը կազմել է 2.76 մլրդ ԱՄՆ դոլար, ապա 2020թ.՝ 5.76 մլրդ ԱՄՆ դոլար. 2027թ. ակնկալվում է, որ վաճառքը հասնելու է 15.26 մլրդ ԱՄՆ դոլարի: Համաշխարհային տնտեսության այդ ոլորտ մուտք գործելն էական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսության համար: Անշուշտ, ոլորտի յուրահատուկ բնույթը հաշվի առնելով՝ ներդնելու ենք խիստ եւ հստակ կարգավորումներ՝ կրկին օգտագործելով միջազգային փորձը:

Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ ժամանակավոր գործիքի ներդրում

Այս միջոցառման նպատակը պետական գնումներում տեղական ընկերությունների մասնակցության խթանումն է: Պետական գնումների գործընթացում նման գործիքի միջոցով կառավարությունը սուբսիդավորելու է այն տեղական ընկերություններին, որոնք իրենց ծառայությունների մատուցման շրջանակում օգտագործելու են տեղական աշխատանքային ու արտադրական ռեսուրսները: Սրանով ոչ միայն առաջացնելու ենք տեղական ընկերությունների հետաքրքրությունը՝ մասնակցելու պետական գնումների գործընթացին, այլ նաեւ այդ գործընթացն ենք ավելի մրցակցային դարձնելու: Ավելին՝ սուբսիդիայի միջոցով բիզնեսը փաստացի աջակցություն է ստանալու կառավարությունից: Ըստ էության, այս միջոցառմամբ կառավարությունը նաեւ նպաստելու է տեղական արտադրանքի ծավալների աճին ու տեղական աշխատաշուկայի աշխուժացմանը; Կարելի է ասել, որ միջոցառման թիրախային խումբը տեղական աշխատանքային ու ապրանքային ռեսուրսներն են, նպատակը՝ տեղական արտադրողին սատարելը:

Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շարունակում եւ վերափոխում

2020թ. մեծ մասը, ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը, ստիպված եղավ անցկացնել կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին դիմակայելով, որը պետություններում սոցիալ-տնտեսական խոշոր ցնցումներ առաջացրեց: Համավարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա հետեւանքների չեզոքացման 25 միջոցառումներ, որոնցից մի քանիսն այսօր շարունակելու, ներկայիս պայմաններին համապատասխանեցնելու եւ նորովի գործարկելու կարիք ունեն: Սկզբնապես այս միջոցառումների նպատակը իրավիճակային լուծումն էր, արագ արձագանքը եւ, ըստ էության, իրավիճակը վերահսկողության տակ պահելը: Այժմ, սակայն, երբ տնտեսության վրա համավարակի առաջացրած շոկը կորցրել է իր սրությունը, նշված միջոցառումները ստանում են նոր իմաստ եւ բովանդակություն: Ուստի նախկինում իրականացված 4 միջոցառումները շարունակվելու են վերանայվելուց հետո: Նախնական գնահատմամբ ավելի քան 10 մլրդ դրամի լրացուցիչ տեղաբաշխում ենք իրականացնելու: Ընդլայնվելու է նաեւ միջոցառումների շահառուների շրջանակը. ըստ նախնական գնահատման՝ տարբեր ուղղություններով աջակցություն են ստանալու գյուղատնտեսական ոլորտի շուրջ 8000 շահառուներ, շուրջ 500 տնտեսվարողներ, շուրջ 100 փոքր եւ միջին ձեռնարկություններ: Այլ կերպ ասած՝ համավարակի հետեւանքների չեզոքացման միջոցառումները վերափոխվում են ներկա պահանջներին համապատասխան՝ թիրախում ունենալով տնտեսության առանձին ոլորտների կայուն վերականգնումն ու զարգացումը:

Խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկ՝ Երեւանում եւ Հայաստանի համայնքներում

Տնտեսական արագ արձագանքման ծրագրի առանցքային կետերից է խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկը: Այս միջոցառմամբ միաժամանակ կառավարությունն ի ցույց է դնում իր կամքն ու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ ու խոշոր նախագծեր սկսելու հարցում: Սա նաեւ ուղերձ է մեր երկրի բիզնես միջավայրի կայունացման առումով, որն արձագանք է գտնելու նաեւ օտար ներդրողների մոտ՝ հեռանկարային հնարավորություններ բացելով: Այսպես, ակտիվացնելու ենք Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման (շինարարության մեկնարկ է տրվելու առնվազն 3 լոտում) եւ «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային ծրագրերը, տալու ենք «Սարյան 22» հասցեում գտնվող շենքի ներդրումային ծրագրի մեկնարկը, ապահովելու ենք «Հին Երեւանի» ծրագրի իրագործման արդյունավետ շարունակությունը: Երեւանում քաղաքային միջավայրի բարելավման հետ մեկտեղ, այս միջոցառմամբ առանձին կարեւորություն է հաղորդվում Հայաստանի համայնքներում գիտատեխնիկական ու մշակութային-սպորտային կենտրոններ հիմնելու գաղափարին, որը ռեալ ներուժ ունի ձեւավորելու ու կազմակերպելու սոցիալական կյանքը մարզերում: Միջոցառման մասշտաբն ինքնին հուշում է, որ հաջող իրականացման պարագայում շղթայական զարգացում կունենանք նաեւ ներդրումների աճի, աշխատատեղերի ստեղծման եւ տուրիզմի զարգացման ասպարեզներում:

Ամփոփելով՝ ուզում եմ նշել, որ կառավարությունը հակաճգնաժամային այս ծրագրով եւ համալիր միջոցառումներով փորձում է կայունացնել մեր երկրի տնտեսական վիճակը, վերականգնել խաթարված սպասումները եւ հող նախապատրաստել՝ առաջ շարժվելու համար: Այս քայլերի իրականացման որակն ու արդյունավետությունն անհնար է գերագնահատել, քանզի դրանով է պայմանավորված լինելու, թե ինչպես ենք ոտքի կանգնում եւ դիմակայուն ու ամուր պետություն կառուցում: Առաջիկա վեց ամիսները պետք է կազմեն ուժերի գերլարման, անդուլ աշխատանքի եւ հանրության առաջ ստանձնած պարտավորությունների կատարման շրջափուլը, որտեղ անհատական պատասխանատվություն ունի յուրաքանչյուրը, բայց ձախողվելու իրավունք՝ ոչ ոք:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>