Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Պատերազմ Արցախում
Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ «ադրբեջանական է», Մարտունիում Նժդեհի արձանի ապագան. ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները. Տեսանյութ

Դուք գիտեք, որ, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը` անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին վերաբերող մտահոգություններին:

«Դա այնպես չէ, որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է, ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից չի փակվել այդ ճանապարհը»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հարցին, թե, այսինքն` անհանգստացնող բան չի՞ տեսնում Սյունիքում, ասաց, որ կխաբի, եթե ասի, թե անհանգստացնող բան չկա: «Միանշանակ անհանգստացնող բան կա Սյունիքում, սյունեցիների մոտ կա, հասկանալի է, որ առնվազն 25-30 տարին չկար նման իրավիճակ, հիմա կա»,-ասաց նա:

ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր հերթին անդրադառնալով Արցախին ու Սյունիքին վերաբերող հայտարարության տեքստին, որը տարածվել է համացանցում նշեց, որ իշխանությունից պահանջում էինք հոդաբաշխ ձևով բացատրություն տալ՝ ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը;

«Եթե անգամ այն ստորագրված լինի գործադիր իշխանության ղեկավարի, կամ որևէ ներկայացուցչի կողմից, սա ոչ միայն հակապետական, հակաազգային փաստաթուղթ է, այլ իրավունքի կոպիտ խախտում ունեցող և իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է: Այդտեղ կարգավորում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են, իսկ մեր Սահմանադրության և միջազգային պայմանագրերի ՀՀ օրենքի համաձայն նմանատիպ փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է անպայմանորեն ՍԴ և ԱԺ մտնեն և վավերացվելուց հետո միայն ունենան կիրառական նշանակություն: Մինչդեռ այնտեղ նշված փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ը արդեն կոնկրետ գործողություններ կատարվել են»,- մանրամասնեց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ հակազգային և հակապետական է նաև այն, որ փաստաթղթում նշված դրույթներն ուղղակիորեն ոչնչացնում են Արցախի հարցի ինքնորոշման ուղղված պետական քաղաքականությունը, որը վարվել է այս տասնամյակների ընթացքում: Նա նաև նշեց, որ հակազգայնի և հակապետական է փաստաթղթում օգտագործված բառապաշարը։

Տարոն Սիմոնյանն անդրադարձավ նաև Մարտունակում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին շրջանառվող տեղեկություններին: Ըստ նրա՝ այս հարցի շուրջ ևս պետք է հոդաբաշխ, սպառիչ բացատրություն տրվի:

«Որևէ ազգ, որևէ պետություն չի կարող և իրավունք էլ չունի ոտքերը սրբել մեր արժանապատվության վրա, ազգերի ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաև մշակութային ինքնորոշում: Յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում ինչ հերոսներ ունենա, ինչ մշակութային արժեքներ և ինչ գաղափարներ դավանի: Այս հարցում մենք զիջելու տեղ չունենք»,-եզրափակեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութերում:



Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>