Փայլանը հայց է ներկայացրել 20 հայի գլխատել երազող ադրբեջանուհու դեմ
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, ով հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի:
Նշենք, որ Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են. «Ի՞նչ կարող էիք անել` իմանալով, որ դրա համար ձեզ ոչինչ չի լինի»: Նա առանց երկմտելու պատասխանել է. «Ես 20 հայի գլուխ կկտրեի»: