Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ. նա «ճողոպրեց» լրագրողներից
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին այցելել է խորհրդարան, որտեղ փակ հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։
Նա հանդիպումից հետո չպաստախանեց լրագրողների հարցին, մասնավորապես հարցին, թե արդյոք գոյություն ունի 3-րդ եռակողմ փաստաթուղթ, որը ստորագրել է Հայաստանը, եւ որի մասին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հարգելի լրագրողների, ձեզ զգուշացրել են, որ ես շտապում եմ հանդիպման»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը, ապա նստեց վերելակ ու հեռացավ:
Նշենք, որ վերջին շրջանում Պաշտպանության նախարարը հաճախ է այցելում խորհրդարան և մշտապես հանդիպումների մեջ է Անդրանիկ Քոչարյանի հետ։ Վաղարշակ Հարությունյանը նման այցերի ժամանակ խուսափում է լրագրողներից, հնարավորության դեպքում դիմում է «փախուստի», իսկ հակառակ դեպքում՝ հարցերին չի պատասխանում՝ լրագրողներին հորդորելով իրենց հարցերն ուղղել Գևորգ Ալթունյանին։
Աղբյուր՝ NEWS.am