Սահմանին զոհված Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

