Պետական գաղտնիքի անվան տակ մեր թիկունքում պայմանագրեր են կնքվում ու մենք կտոր-կտոր հայրենազրկվում ենք
Նոյեմբերի 9-ից հետո էլ քաղաքական խլուրդությամբ զբաղված իշխանությունը մեր թիկունքում շարունակում է Հայաստանի նոր պարտությունների արձանագրումն ու նվաստացումը: Փաստորեն Տ. Ավինյանը ԱԺ-ում հաստատեց, որ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի շուրջ պայմանավորվածություն կա: Գլխավոր ստատախոսն ու դավաճանն այս մասին խոսում էր իբրև բանավոր պայմանավորվածության:
Պետական գաղտնիքի անվան տակ մեր թիկունքում պայմանագրեր են կնքվում ու մենք կտոր-կտոր հայրենազրկվում ենք: Այսօր մեկ այլ ոչնչատեսիլ՝ ԱԳ նախարարը, այդ նույն ամբիոնից համոզում է հայտնում, որ Արցախի ստատուս քվոյի փոփոխությամբ պայմանավորված՝ Թուրքիան կբացի սահմանը: Դուք հասկանո՞ւմ եք, որ սրանք՝ այս հոգեպես ու մտքով պարտվածները, թուրքադրբեջանական դիսկուրսն են թելում: Այսպիսի բան չի կարող լինել, սա մեր շահերի բացահայտ ոտնահարում է: Սա խայտառակություն է, Արցախի կորստի հետ հաշտություն… Ու սրանք շարունակում են ղեկավարել Հայաստանը: Ամոթ մեզ։
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

