Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում

Ղա­րաբաղի հայության կարգա­վիճակը կարելի է լուծել Մոսկվա-Բաքու երկկողմանի երկխոսության մակարդակում. Տարասով

«Հրապարակը» զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների, թեպետ տեւական ժամանակ հանդես էր գալիս այդ մա­սին ուղերձներով:

Նրանից հետո, երբ պատերազմը տանուլ է տրված, միեւնույն է, նրան դժվար է լինելու մնալ իշխանության ղեկին: Սա՝ մեկ, եւ երկու՝ որքան շատ մնա այս ռեժիմը, այնքան Հայաստա­նի համար վատ է լինելու: Եվ եւս մի բան. կան արտաքին քաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են, որ նա մնա: Ինչու, որովհետեւ նա կապիտուլյացիայի փաստաթղթի տակ է ստորագրել: Եթե հիմա Փաշինյանին հեռացնեն, նրանք հայտարարում են, որ եթե Փաշինյանը պետք է հեռանա, ապա միայն՝ սահմանադրական ճա­նապարհով: Հեղաշրջումն անընդունե­լի կլինի, ոչ լեգիտիմ կճանաչվի: Դե, Փաշինյանն ու ընկերներն Էլ կռվում են իշխանության համար: Այսքան բան: Սա լա՞վ է հայերի համար՝ չեմ կարծում: Առանց այն էլ ամեն ինչ տանուլ են տվել, տանուլ կտան նաեւ այն, ինչ մնացել է: Եվ նաեւ մտածում եմ՜ սրան դրդեց նաեւ Քոչարյանի հայտարարու­թյունը: Նա ասաց, չէ՞, որ մասնակցելու է ընտրություններին: Երեւի սա էլ այդ հայտարարության արձագանքն էր:

Չկա՞ր նման հաշվարկ:

Գիտե՞ք, Մոսկվան այդքան ակտիվ չի միջամտում, քանի որ համարում ենք, որ սա ներքին հարց է: Գիտեք՝ այն բանից հետո, թե ինչ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, հիմա հարցը, թե ով է Երեւանում լի­նելու իշխանության ղեկին, արդեն հե­տագայի համար շատ բան չի փոխելու: Իհարկե, Քոչարյանն այն ֆիգուրներից է, որ Մոսկվայի հետ շատ լավ հարա­բերություններ ունի, բայց բանն այն է, որ հիմա նոր ֆորմատներ են ձեւավորվել: Կա Մոսկվա-Երեւան-Բաքու, կա Մոսկվա-Բաքու-Անկարա, շատ ֆորմատներ, ԵԱՀԿ ՄԽ-ն չի աշխա­տում, եւ ոչ ոք չգիտի՝ դա երբ կլինի: Եվ հետո, շատ բան տանուլ է տրված, եւ իրավաբանորեն՝ ռուսական խա­ղաղարար ուժերն Ադրբեջանի տարածքում են: Սա ԶՈՒ սահմանափակ կոնտինգենտ է: Եվ նորից պետք է ասեմ՝ Փաշինյանը չգնաց Արցախը ճանաչելուն: Շատ հարցեր, որոնց պա­տասխանները հայերն իրենք պետք է տան:

Ո՞ր շրջանակներում են արտա­քին քաղաքական խաղացողնե­րը, որոնց մասին ասում եք՝ շա­հագրգռված չեն Փաշինյանի հեռա­ցումով:

ԵԱՀԿ ՄԽ-ի տեսանկյունով, օրի­նակ, լիդերները՝ Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը: Մեկ-մեկ Բաքուն է Փաշինյանին հայհոյում, ու հստակ է, որ նրանց հիմա անհրաժեշտ է պահպանել Փաշինյանին: Անկարան էլ հետաքրքրված չէ Փաշինյանի հե­ռացումով: Եվ ասեմ նաեւ, որ բոլորը հասկանում են, որ սա թույլ ռեժիմ է, ու որ այն Հայաստանի համար աղետ է: Ամենալավ տարբերակն այն կլի­ներ, որ իշխանափոխությունը լիներ սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով: Քանի որ եթե հիմա հանկարծ նրան գա­հընկեց անեն, կսկսեն մեղադրել, որ Ռուսաստանն առնչություններ ունի հե­ղաշրջմանը մասնակցած ուժերի հետ: Ոչ ոք իր վրա նման մեղադրանքներ չի ուզում վերցնել: Այնպես որ, հայերը հիմա իրենք իրենց հայեցողությանն են թողնված եւ ստիպված են լինե­լու ըմպել այդ դառնության գավաթը մինչեւ վերջ: Ինքներդ:

Երեւի տեղյակ եք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ Անուշ Բեղլոյանի՝ «Շուշա» բառի ու հայտարա­րությունների մասին, թե կարեւոր չէ՝ ով սկսեց պատերազմը, ում էին պատկանում այդ տարածքները: Գիտեք նաեւ, որ Հայաստանում այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես եւս մեկ ապացույց, որ իշխա­նության ներսում թուրք-ադրբեջանական գործակալներ են:

-Եթե օբյեկտիվորեն նայենք, Փա­շինյանը մինչ այս շատ է խոսել Ղարաբաղի մասին, իսկ երբ սկսվեց պա­տերազմը, նա շատ քիչ բան արեց այն պաշտպանելու համար: Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափո­խության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագի­տություն տարավ: Տպավորություն էր, որ նա հանձնում էր Արցախը:

Այսինքն՝ «պտուղներով է ճա­նաչվում ծառը»:

Այո, պտուղներով: Ես հիմքեր չունեմ պնդելու, որ սա սցենար էր, ծրագիր, դավաճանություն, չեմ ուզում, որ ինձ այս խոսքերը վերագրվեն, բայց մեր փորձագետների մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը փորձել է թո­թափվել Արցախից: Թոթափել, նետել: Իսկ ո՞ւմ նետել: Կամ չգնաց Արցախի անկախությունը ճանաչելուն: Կամ էլ այն մտցնել Ադրբեջանի կազմ, ինչին էլ, մասնավորապես, հիմա ականատես ենք լինում: Եվ հիմա էլ Արցախից մնացած մասի անվտանգության երաշխա­վորը Ռուսաստանն է, ոչ Հայաստանը: Առհասարակ, հիմա ի՞նչն է կապում Հայաստանն ու Արցախը:

Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ Քոչարյանից բացի՝ հիմա ձեւավորվել են այլ ֆորմատներ: Նկատի ունեք՝ նրան այլընտրա՞նք:

Ոչ, նկատի ունեմ Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման ֆորմատը: Առաջին ձեւաչափը, որ կար՝ Մինսկի խումբը, հա: Բոլորը, բացի Ադրբեջանից, համամիտ էին, որ նա պետք է աշխատի: Այնտեղ մեկ կետ կա՝ Արցախի կարգավիճակի հարցը, բայց թե երբ այն կաշխատի, ոչ ոք չգիտի: Մոսկվա-Բաքու ձեւաչափ. այն բանից հետո, երբ Փաշինյա­նի կառավարությունը հրաժարվեց Արցախը ճանաչելուց, իրավաբանո­րեն ռուս խաղաղապահները Ադրբե­ջանի տարածքում են՝ հանդիսանալով Արցախի հայության անվտանգության երաշխավորը: Նման ֆորմատում Ղա­րաբաղի, այնտեղի հայության կարգա­վիճակը կարելի է լուծել Մոսկվա-Բաքու երկկողմանի երկխոսության մակարդակում: Առանց Երեւանի մասնակցության: Ահա թե որն է խնդիրը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>