Պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է և հազարից ավելի քրգործ է հարուցված. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Պատերազմի ավարտի երեք ամիսը լրացել է, երեք ամիս է՝ առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել և քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը և համապատասխան զեկույցով հանդես գալ ժողովրդի առաջ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Էդմոն Մարուքյանի առաջարկած հանձնաժողովը 70 տոկոսով պետք է ձևավորվի այն քաղաքական ուժերից, որոնք իրենց հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Նա նշեց, որ վերջին անգամ փորձել են ԼՀԿ-ին հրավիրել քննարկման, բայց ԼՀԿ-ն հարկ չի համարել գնալ:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

