«Սիրում եմ Ալեն Սիմոնյանի ժպիտը, երբ խոսում են իրանց հեռանալու մասին…». Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ներքաղաքակյան իրավիճակին ու նշելով՝ կինոյում վերջաբանը միշտ ամենակարեւորն է։
«Սիրում եմ Ալեն Սիմոնյանի ժպիտը, երբ խոսում են իրանց հեռանալու մասին:
Ինչքան ուժ ու ինքնավստահություն կա այդ քմծիծաղի մեջ:
Իսկ կանցնի՞ նա իր ճանապարհը, ժպիտը դեմքին, մինչեւ վերջ թե ոչ` այս պատմության ամենաէմոցիոնալ մասն է:
Կինոյում վերջաբանը միշտ ամենակարեւորն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

