Մոսկվայում 36 ժամ շարունակ ձյան տեղումներ են կանխատեսվում
Դիտել նաև
Առաջիկա օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել
Մոսկվայում չվերթեր են հետաձգվել՝ ձյան տեղումների պատճառով
Ձյան առատ տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կտրուկ կիջնի
Ձյան ու բքի պատճառով զոհված զինծառայողների աճունների որոնողական աշխատանքները դադարեցվել են
Ուրբաթ և շաբաթ Մոսկվայում ձյունառատ «ապոկալիպսիս» է սպասվում: 36 ժամ շարունակ քաղաքում կանխատեսվում են ձյան տեղումներ, իսկ քամու ուժգնությունը կհասնի 20մ/վ-ի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը:
Օդերևութաբանի խոսքով՝ հինգշաբթի քաղաքում ցրտահարություններ են սպասվում: Օդի ջերմաստիճանն այդ օրը կնվազի՝ գիշերը հասնելով առավելագույնը -22 աստիճանի, իսկ ցերեկը՝ -15-ի:
Դրանից հետո քաղաքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տիշկովեցի խոսքով՝ ջերմաստիճանն ավելի ցածր կթվա քաղաքացիներին, քան իրականում է, բայց դրա պատճառը «օդի բարձր խոնավությունն է, որը կկազմի 88-90 տոկոս»:
Zham.am

