Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հասարակական պահանջ կա՞ր՝ Արցախը հանձնելու, 5 հազար մարդու զոհելու

Նիկոլ Փաշինյանը չեղարկեց արտահերթ ընտրությունները՝ անհարմար դրության մեջ դնելով թե՛ արտահերթ ընտրություններ պահանջողներին, թե՛ չպահանջողներին։ Հետադարձ հայացքը փաստում է, որ 2020թ․ նոյեմբերի 10-ից Նիկոլ Փաշինյանն արտահերթի մասին իր հայտարարություններով մաշեցրեց զայրույթի պիկը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը՝ 2016 թվականին, երբ «Սասնա ծռերի» դեպքերից հետո հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից պետք է դասեր քաղել, ապա սկսեց խոսել բարեփոխումներից ու ազգային միասնության կառավարություն ձեւավորելուց: Իսկ իրավիճակի հանդարտմանը զուգահեռ, մոռացավ բոլոր խոստումները եւ ընկավ թմբիրի մեջ։ Ներքաղաքական զարգացումների մասին «Հրապարակ»-ը զրուցել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի հետ։

- Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը «գցեց» քաղաքական ուժերին՝ ըմբոստությունը տանելով մարման։

- Կարող եմ ասել կարճ․ Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն պետք է դիտարկել բացառապես իր աթոռը պահելու ցանկության շրջանակներում։ Ինքը կապիտուլյացիայից հետո, նաեւ դրանից առաջ, զբաղված է բացառապես իր աթոռը պահելով, որովհետեւ հասկանում է՝ եթե այն կորցնի, ապա դա իր համար նաեւ ֆիզիկական անվտանգության հարց է։ Բայց առաջին ամենագլխավոր խնդիրը, որ կառաջանա, իրավաքաղաքական գործընթացի շրջանակում որոշակի հարցերի պատասխանելու անհրաժեշտությունն է։ Քանի որ այդ կապիտուլյացիան ու էն խայտառակությունը, որ մեր գլխին բերեց ինքն ու իր թիմը, հենց էնպես չեն անցնելու։ Ինքը շատ լավ հասկանում է, որ սա իր համար կենաց-մահու խնդիր է, եւ դրա շրջանակներում ցանկացած քայլի կգնա, ինչ-որ հայտարարություններ կանի, բայց դա չորրորդական հարց է։ Էս հարցը՝ կլինեն արտահերթ ընտրություններ, թե չեն լինի, չպետք է դարձնենք օրակարգային։ Արտահերթ ընտրություններ բոլորն էլ պահանջում են, ուղղակի ամեն մեկը՝ իր պատկերացրած մոդելով։ Իմ պատկերացրած մոդելն այն է, որ պետք է հեռանա կամ հեռացվի, որից հետո ձեւավորվի կառավարություն, որից հետո՝ որոշ ժամանակ անց, երկրում որոշակի ներքաղաքական, հետպատերազմական հարցերի կայունացումից հետո, պետք է նախապատրաստվեն ընտրությունները։ Ըստ երեւույթին՝ արտահերթ։ Մյուս սցենարները տարբեր են։ Իր պատկերացրածը՝ որ ինքը պետք է անցկացնի, իսկ իր անցկացնելու պարագայում գոնե ուզում է մնալ վարչապետի կարգավիճակում, կեղծել ու ինչ-որ մի ոտատեղ ունենալ ԱԺ-ում։ Հիմա, երբ ասում է՝ հասարակական պահանջ չկա, ստացվում է ի՞նչ․ որ հասարակական պահանջ կա՞ր Արցախը հանձնելու, 5 հազար մարդու զոհելու, Արցախի պետականությունը կորցնելու, տասնյակ  հազարավոր մարդկանց անտուն թողնելու, 10 հազարից ավելի վիրավորներ ունենալու։ Սա՞ էր հասարակությունն ուզում։

- Իսկ արտահերթ ուզել-չուզելու հետ կապված՝ կարո՞ղ է իրավիճակը փոխվել։ Եվ այդտեղ դե՞ր է խաղացել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ մասնակցելու է։

- Իհարկե, այդ գործոնն էլ կա, որովհետեւ մտածում էր, որ գործ է ունենալու իր հաճախորդների հետ, տեսանք, թե ում հետ էր հանդիպում, դրանք նույնիսկ մարդ-կուսակցություններ չեն, այլ կնիք-կուսակցություններ են։ Կուսակցություններ, որոնք ընդամենը կնիքով են արտահայտվում որպես կուսակցություն։ Եվ դրանց հանդիպելով՝ մտածում էր, որ պետք է հաճախորդներով գնա ընտրությունների, բայց պարզվեց, որ այդ հովվերգական պատկերով ընտրությունները չեն լինելու։
Եվ ընդհանրապես, էս ամեն ինչը չի կարող հենց էնպես անցնել։ Ինքն ընդամենը փորձում է հետաձգել։ Եվ քանի որ, իր հոգեբանությամբ, օրվա կուրսով ապրող մարդ է, առավել եւս՝ հիմա, իր համար կարեւոր է ամեն մի ժամը։ Երբ էս ժամն անցավ, ինքը դեռ աթոռին է, ինքը դեռ ողջ է, ինքը դեռ չի պատասխանում քննիչի հարցերին, իսկ այդ հանձնաժողովն անպայման ձեւավորվելու է, եւ մենք դետալային մանրամասներով ենք իմանալու այն, ինչի ընդհանուր պատկերացումները կան։ Հետեւաբար, իր համար շատ կարեւոր է, որ այդ օրը հետաձգվի։ Նրա համար լավագույն տարբերակն այն է, որ քաղաքական ճանապարհով հեռանա, եթե քաղաքական ճանապարհով հեռացումը տեղի չունենա, կամ էդ պրոցեսը ձգվի, կառաջանա ֆորսմաժորը։

- Իրեն պաշտպանող վերլուծաբաններն ասում են, որ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունները լավագույնն են՝ կլեգիտիմանա։ Ավելացնեմ՝ ինդուլգենցիա կստանա, իր 10-15 տոկոս ընտրազանգվածով ավելի բարվոք վիճակում կհայտնվի։ Տպավորություն էր, որ ինքն է շահագրգռված արտահերթով, հետո ի՞նչ եղավ։

- Չեմ ուզում մտնել իր նեղ հաշվարկների մեջ։ Նախ, չեմ կարծում, որ որոշակի հատվածի աջակցությունն ունի, կարող է իր շրջապատում ունի, բայց դա երկրորդական հարց է, կկեղծի՞, չի՞ կեղծի․ բնականաբար, չի խուսափի կեղծիքներից, եթե գնա ընտրությունների։ Բայց սա լրիվ ուրիշ հարթության հարց է, սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է։ Հայաստանում հայկական Նավալնին սպասարկելու է թուրք-ադրբեջանական շահը, հետեւաբար՝ իր հեռացումն անվտանգության հարց է։ Ես համարում եմ, որ սա օկուպացիոն ռեժիմ է, եւ նրանք, ովքեր համագործակցում են, նացիստական ժամանակների տերմինաբանությամբ՝ կոլաբորացիոնիստներ են (իրենց պետության դեմ թշնամու հետ համագործակցողներ), որոնք հետագայում նույնպես պատասխանատվություն են կրելու։ Իսկ թե ինչ պատկեր կլինի, արդեն մեր հասարակությունից ու քաղաքական ուժերից է կախված։

 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>