Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել, եթե մտել է պայքարի մեջ, ուրեմն այն ավարտելու է հաջողությամբ. Աղվան Վարդանյան. Տեսանյութ
Այն ամենից հետո, ինչ կատարվել է Հայաստանում, Հայաստանի շուրջ, Արցախում, բնական է, որ անհրաժեշտ են փոփոխություններ․ թե դա ինչ ճանապարհով կլինի, ժամանակը ցույց կտա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, այնուհետև այն պնդմանը, թե հանրային լայն պահանջ չկա` Վարդանյանն ասաց, թե «Իմ քայլը» հերթական անգամ հրաժարվեց իր իսկ դիրքորոշումից, ինչը, ըստ նախկին պատգամավորի, սովորական բան է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am