Արցախում հրադադարի հաստատումից ի վեր ականի վրա 14 ադրբեջանցի է պայթել
Դիտել նաև
Բեռլինի երկնքում փոքրիկ երկնաքար է պայթել (տեսանյութ)
Փաշինյանի ՔՊ-ն դառնում է ժողովրդի աչքի փուշը. վաղ թե ուշ եռացող կաթսան պայթելու է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)
Պայթյուն Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին գտնվող գազալցակայանում. տուժել է 3 մարդ
Լոռու մարզում պայթել է ինքնաշեն գազի կաթսա․ կա տուժած
Մելիտոպոլում հեռուստաընկերության շենքի մոտ ավտոմեքենա է պայթել
Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Նշվում է, որ նրանցից 5-ը եղել է զինվոր, իսկ 9-ը՝ քաղաքացիական անձ: Նույն ժամանակահատվածում ականների պայթյունների հետևանքով 52 զինվորական և 8 քաղաքացիական անձ է վիրավորվել:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այդ միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի եղել: