Ինչպիսի՞ առաջնորդ կնախընտրեիք ունենալ
Դիտել նաև
««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
Ինչպիսի՞ առաջնորդ կնախընտրեիք ունենալ՝
- հանրահավաքային <<շոուներ>> վարող, թե՞ պետական կառավարմանը տիրապետող և անաղմուկ երկիրն առաջ տանող,
- ժողովրդահաճո խոստումներ շռայլող, բայց չիրականացնող, թե՞ ժողովրդին որևէ խոստում չտվող, բայց կյանքի կոչող,
- պատերազմից ոչինչ չհասկացող, բայց իրեն <<Գերագույն>> հրամանատար հորջորջող, թե՞ պատերազմում թրծված և իրեն մշտապես զինվորի պես պահող,
- մարտադաշտում, թե բանակցությունների սեղանի շուրջ պատվազուրկ կամակատար, թե՞ արժանապատիվ թելադրող...
- անհույս իրականությունը հաղթանակի տեղ մատուցող, թե՞դառը ճշմարտությամբ ժողովրդի հետ կիսվող,
- աշխարհաքաղաքական որևէ անորոշ ուղղության հետևորդ, թե՞ սեփական որոշակի քաղաքականության կրող և իրականացնող,
- անկանխատեսելի լավատես, թե՞ կանխատեսելի իրատես...
(կարելի է շարունակել)
Հ.գ.- Ամեն ժողովուրդ արժանի է իր նախընտրած առաջնորդին...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

