«Պնդում եմ՝ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»․ Ալեն Սիմոնյան. Տեսանյութ
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՀՀ-ում շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա»։
«Վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում՝ առկա քաղաքական գործիչներով: Չեմ բացառում, որ, այո՛, «Իմ քայլի» և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն իջել ա, բայց, այնուամենայնիվ, ես պնդում եմ, որ այսօր ՀՀ վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»,- հայտարարեց Սիմոնյանը։

