«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան
24
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի թրքասեր և հայուրաց ռեժիմի քպ-ական խուլիգանները Երևանի ավագանու նիստում հարձակվեցին հայ մարդկանց վրա Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել վախի մթնոլորտ, ստալինյան ռեժիմ՝ 37 թվականի տեսքով, որպեսզի կարողանա պահպանել կեղծված ընտրության իր արդյունքները Հակաժողովրդավարական ռեժիմը շարունակում է հարձակվել ընդդիմադիրների վրա, այսօրվա թիրախը Իշխան Սաղաթելյանն է Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Պատերազմ Արցախում
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. «5-րդ ալիքի» բացառիկ հարցազրույցը՝ Իրանից Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ իրենց Փաշինյանին սատարելու համար․ Politico ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Հայտնաբերվել է հունիսի 6-ից որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Նիկոլական կոնցլագերային ռեժիմը ապագա չունի Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանի Խուդաթյանը Կոսին 7 հատ ծիրան է տարել Ծեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվել Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. Փաստաբան Երևանի Ամիրյան փողոցը անվանակոչվեց Պապ թագավորի անունով Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին

Լևոն Արոնյանի մայր. Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մայր Սոնա Արոնովնան ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է որդու հասցեին քննադատություններին:

«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու:

Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:

Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը:

Ւ դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:

Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:

Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին:

Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին:

Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո:

Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ:

Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:

Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը:

Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում:

Պատվերը ակնհայտ է: Ի հավելումն այս ամենի նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:

Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել:

Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:

Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք:

Ի դեպ, օլիմպիական չեմպիոնները «նախկին» չեն լինում: Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը.

  • Ստամբուլում թուրքերին հարկադրաբար ոտքի կանգնացնելը Հայաստանի Օրհներգի հնչյունների ներքո՝ 2012 թվականի համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակմանը Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ:
  • Լևոնի առաջնորդությամբ 2006, 2008, 2012 թթ. պատմական հաղթանակների շնորհիվ ՝ Հայաստանը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն, իսկ 2010թ. –ին՝ աշխարհի թիմային չեմպիոն:
  • Արդեն 15 տարի է Լևոնը ԱՇԽԱՐՀԻ լավագույն շախմատիստների տասնյակում է (այսօր իր գործակցով 5-րդն է), շախմատի ամբողջ պատմության մեջ համարվում է 4-րդը (Կարլսեն, Կասպարով, Կարուանա, Արոնյան-2835 գործակից):
  • Լևոնը եզակի՝ կրկնակի աշխարհի գավաթակիր է, երկրորդ գավաթը նա նվաճել է Թբիլիսիում, որտեղ անցկացվող առաջնությունը ֆինանսավորում էր Ադրբեջանը և բնական է, որ հայ գրոսմայստերի հաղթանակը ցավոտ հարված էր նրանց համար: Եվ վերջում, ուզում եմ նկատեք, որ մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով –ով, եվ, օղլու և այլ վերջածանցներ, իսկ որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է հակառակ տրամաբանությամբ՝ Արոնով ազգանունը դարձնելով ԱրոնՅԱՆ:

Այսքանից հետո, բարոյականություն քարոզողներ, հասկանու՞մ եք ՈՎ ՈՒՄ է համարձակվում քննադատել: Ձեր տեսակով դուք վտանգ եք մեր հայրենիքի համար: Հիշեք «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն»»,- գրել է Սոնա Արոնովնան:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ, Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և ներկայացնել այդ երկիրը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>