Գևորգ Պետրոսյան Փաշինյանի համար փողոց փակած 7000 երեխա պատերազմի ընթացքում մահացել է, մյուս մասն էլ հաշմանդամ է. Տեսանյութ
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ «անհնար է գնալ արտահերթ ընտրությունների»։
«Որովհետև եթե Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս ամեն հասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե ինչ վայրագությունների հանձնարարություններ է տալու ուժայիններին ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունը պահել։ Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց վերջին հայտարարություններից էնքան վախեցած էր, որ, հավանաբար, անգամ ուժային կառույցներն օգտագործելու ունակությունը գիտակցելու պայմաններում էլ հասկացել ա, որ իր հանրային վարկանիշն էնքան ցածր ա, որ ուղղակի խուսափեց ընտրություններից»,- ասաց Պետրոսյանը՝ հայտարարելով, որ բացառված է, որ Փաշինյանն ու իր թիմը մեծ թվով ձայներ հավաքեն, եթե ընտրություններ, այնուամենայնիվ, լինեն։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am