Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք պարզապես չկա, և որքան իրենք ձգձգեն անխուսափելին, այդքան ցավոտ է լինելու հեռանալն իրենց համար
Դիտել նաև
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Ես չեմ ուզում մեկնաբանել իշխանական թևի ներկայացուցիչների զավեշտալի արդարացումները` առ այն, որ իրենք «շփվել են» ինչ-որ մարդկանց հետ, ովքեր ըստ իրենց` «հասարակության լայն զանգված են» և այդ անհայտ բայց խիստ «լայն զանգվածի» ներկայացուցիչները դողդողացող ձայնով, արցունքները աչքերին ուղղակի աղաչում են Փաշինյանին և իր թիմին մնալ երկրի ղեկին:
Դա ակնհայտ ցնդաբանություն է, ինչը նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, սակայն մենք կրկին կարող ենք արձանագրել երկու փաստ։
1֊Իշխանությունը ամեն գնով, թքած ունենալով Հայաստանի և Արցախի անվտանգության ու Հայ ազգի գոյությանը վտանգող բոլոր գործընթացների վրա, փորձելու է վերջնականապես իրականացնել թուրք-ադրբեջանական հակահայկական ծրագիրը։
2֊Իրենք վերջնականապես կորցրել են իրականության զգացումը, իսպառ զուրկ են սթափ գնահատել իրավիճակը և փաստացի`Հայաստանը և Արցախը տանում են կործանանար անկայունության և ներքաղաքական սրացման։
Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք պարզապես չկա և որքան իրենք ձգձգեն անխուսափելին, այդքան ցավոտ է լինելու հեռանալը իրենց համար։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

