Ֆրանսուա Օլանդ. «Մենք երբեք չենք դադարի խոսել Հայոց ցեղասպանության մասին»
«Մենք երբեք չենք դադարի խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Այս մոտեցումը վերանայման ենթակա չէ։ Այս տարվանից սկսած, ամեն տարի, ապրիլի 24-ից սկսած դպրոցներում ցեղասպանությունների մասին մեկշաբաթյա դասընթացներ են անցկացվելու»,- այս մասին այսօր` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից Փարիզում կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։
Օլանդը նշել է, որ Ֆրանսիան պետք է յուրաքանչյուր հնարավորության դեպքում Թուրքիային ասի, որ դա Ցեղասպանություն է եղել:
Օլանդը նաև ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։
Zham.am

