Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Կոտայքի մարզը դե ֆակտո ղեկավարում է Սասուն Միքայելյանի դուստրը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզ­պետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետա­րանի կայքում զետեղված տեղե­կության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդա­կանի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա: Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա: Թեպետ, մեր տեղեկություններով, Մեսրոպ Մեսրոպյանն ունի օգնական, մեկի փո­խարեն՝ երկուսը: Նրանցից մեկը, մեզ ասացին, «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դուստրն է՝ Սաթենիկ Միքայելյանը: Կոտայքի մարզպետի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը մեզ ասաց՝ մարզպետը երկու օգնական ունի, մեկը Ավետիք Մեսրոպյանն է, մյուսը՝ Սաթենիկ Միքայելյանը: Մեսրոպյանն էլ, Միքայելյանն էլ նոր են նշանակվել մարզպետի օգնա­կաններ, այսինքն՝ Մեսրոպյանի գա­լուց հետո, ի դեպ, չի բացառվում՝ Ավետիք Մեսրոպյանն էլ Մեսրոպ Մեսրոպյանի հարազատը լինի, թե­պետ՝ խոսնակն ասաց, որ, իր տեղե­կությամբ, մերձավոր ազգակցական կապ չունեն, բայց Մեսրոպյանն է նրան նշանակել օգնական:

«Սաթենիկ Միքայելյանը նոր չէ մարզպետարանում, 2018 թվականից է աշխատում, մինչև դա քարտուղա­րության բաժնում է աշխատել, իսկ մարզպետի օգնական նշանակվել է օրերս՝ անցած շաբաթվա ընթաց­քում: Նա հիմնականում զբաղվում է «Մալբըրի» համակարգով»,- ասաց խոսնակը: Իսկ թե ինչու օգնականների անունները չկան մարզպե­տարանի կայքում, Պողոսյանն ասաց՝ պատճառը տեխնիկական է, կենսագրությունները պետք է տան, որ տեղադրեն, հնարավոր է՝ վաղը տան, մյուս օրը տեղադրեն:

Մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Մեսրոպյա­նի՝ մարզպետ դառնալուց հետո մարզպետարանը փաստացի ղեկա­վարում է Սաթենիկը՝ Սասուն Միքայելյանի դուստրը, որը նոր է նշա­նակվել այս պաշտոնին: Միքայելյանի դուստրն է զբաղվում մարզպետա­րան ելումուտով՝ ով գնաց, ինչ արեց, ով մտավ մարզպետի մոտ, ով կարող է մտնել, կարճ ասած՝ մարզպետա­րանի ստվերային ղեկավարն է: Սրա­նով, ըստ էության, իրականացավ Սասուն Միքայելյանի ցանկությունը՝ Կոտայքի մարզն ու մարզպետարանն ամբողջությամբ անցան իր տիրապե­տության տակ: Իր թիվ մեկ թշնամուն՝ Ռոմանոս Պետրոսյանին նախարար ուղարկելուց հետո նա կարողացավ իր մտերիմին դարձնել մարզպետ, որն ինքնուրույն որևէ բան չի որո­շում, իր դստերն էլ ձևակերպեց որպես մարզպետի օգնական, որ դե ֆակտո հենց ինքը կառավարի Կո­տայքի մարզը: Եվ քանի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Ծառուկյանի ազդեցությունը մարզում զրոյացնելն էր, իսկ դա Սասունից բա­ցի ոչ մեկը չէր կարողանա անել, սա երկուստեք փոխշահավետ գործարք է վարչապետի և իր կուսակցի միջև:

Հիշեցնենք, որ Հրազդանի քա­ղաքապետն էլ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը: Նրա­նից, ի դեպ, հրազդանցիները դժգոհ չեն, հատկապես նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի ֆոնին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>