Չարենցավանում անհայտ անձինք հարձակվել են Քոչարյանի աջակցի վրա
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Hraparak.am-ի տեղեկություններվ՝ ուրբաթ օրը երեկոյան, ժամը 21։30-ի սահմաններում, անհայտ անձինք Չարենցավան քաղաքում հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Հարություն Ծատուրյանի վրա և ձողերով ու մահակներով հարվածել նրա գլխին։
Դեպքը տեղի է ունեցել Ծատուրյանի բնակարանի շքամուտքում, նա մեքենան կանգնեցրել է բակում ու ներս մտնելիս է եղել, երբ շքամուտքի մոտ ինչ-որ անձինք հարձակվել են նրա վրա,
հարվածներ հացրել ու փախել։
Ծատուրյանին գլխի բաց վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։ Մենք տեղեկացանք, որ վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

