Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը չի վերացվի. Պենտագոն
Դիտել նաև
Ապրիլին Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կսկսվեն «Defender-23» խոշոր զորավարժություններ, որոնց կմասնակցի նաև Հայաստանը. Պենտագոն
ԱՄՆ-ն Ուկրաինային 8,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել և շարունակելու է մեծացնել այն. Պենտագոն
ԼՂ հակամարտության կարգավորման պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են. Պենտագոն
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող է լինում
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվելու: Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից S-400 համակարգերի գնման որոշումը հակասում է որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից նրա պարտավորություններին: Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ը անհամատեղելի է F-35-ի հետ և Թուրքիան այդ պատճառով հեռացվել է կործանիչների ծրագրից»:
Zham.am