Ջրականում ադրբեջանցիների ավտոմեքենան պայթել է ականի վրա
Ջրականի (Ջաբրայիլի)՝ Ադրբեջանի կողմից գրավված Նուզգյար գյուղում ականի վրա պայթել է Ֆիզուլիի բնակչի ավտոմեքենան: Ըստ Qafqazinfo-ի՝ պայթյունի հետևանքով կա մեկ զոհ: Մահացած Մեհման Գուլիևի մարմինը հայտնաբերվել է պայթյունի վայրում: Իլգար Ահմեդովն ու Մուսթագիմ Ալեսքերովը համարվում են անհետ կորած:
Zham.am