Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Կառավարությունը փորձում է պարտքային բեռը փոխանցել հասարակության վրա. Տնտեսագետ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախորդ տարվա ավարտին ԱԺ-ում հայտարարեց, թե 2021-ին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 %:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ 2021թ․ տնտեսական ցուցանիշները խիստ մտահոգիչ են լինելու, ու դա պայմանավորված է մի քանի ոլորտներում իշխանության ձախողած քաղաքականությամբ:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020թ․ ընթացքում մենք ձախողել ենք մեր տնտեսական, սոցիալական, ֆինանսական քաղաքականությունները և վատ հիմքերով ենք անցել 2021թ.: Բացի այդ, 2021թ․ ընթացքում գործող կառավարությունը շարունակում է իր անպատասխանատու գործելաոճը՝ ամենը թողնելով մասնավորի վրա, և զուտ պոպուլիստական հայտարարություններով փորձում է տնտեսություն կամ սոցիալական համակարգեր կառուցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ 2021թ․ հիմնական մարտահրավերներից է լինելու էներգակիրների գների աճը: Հիշեցնենք, որ 2020թ․ հունիսի 19-ից բնական գազի գինը բարձրացել էր բիզնեսի համար: Փետրվարի 1-ից էլ նույն այդ բիզնեսի համար թանկացել է էլեկտրաէներգիան՝ 3 դրամով կամ շուրջ 8%-ով:

«Բիզնեսը, որն ապրանք է արտադրում, ծառայություն է մատուցում, ստիպված է 8%-ով ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար: Բնականաբար, նա կա՛մ թանկացնելու է ապրանքը, կա՛մ ուղղակի շուկայից դուրս է մնալու՝ չկարողանալով վաճառել իր ապրանքը: Այս որոշումները փորձում են իրականացնել պոպուլիստական տրամաբանության շրջանակներում, այսինքն՝ «տեսեք, բաժանորդների 90%-ի մոտ չի ավելացել սակագինը», բայց մոռանում են նշել, որ բիզնեսը եթե չաշխատի, բիզնեսը եթե չգործի, նույն բնակչությունն աշխատատեղ չի ունենալու: Երբ բնակիչն աշխատանք չունենա, ինչպե՞ս են վճարելու էլեկտրաէներգիայի համար: Մենք խնդիրներ ունենք, այդ խնդիրներն ավելի են խորանում»,- նշեց տնտեսագետը:

Պարսյանի խոսքով՝ նվազել է նաև Հայաստանի ներդրումային գրավչությունը, ինչը ևս 2021թ․ տնտեսական սպասումները դեպի վատն է տանում:

«Միջին և խոշոր գրեթե բոլոր ներդրումային նախագծերը սառեցված են: Իսկ այդ սառեցման պատճառը դարձյալ գործող իշխանություններն են, քանի որ նրանք ներդրումները, տնտեսական գործընթացները մշտապես կապում են քաղաքական պրոցեսների հետ: Եվ հիմա հայտարարելով, որ նոր արտահերթ ընտրություններ պետք է լինեն, դրանով դարձյալ բացասական ազդակ են հաղորդել բիզնեսին, և բիզնես-նախագծերից շատերն ուղղակի սառեցված են հիմա՝ ցանկանալով հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու, քաղաքական ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, որ որոշում կայացնեն: Այսինքն՝ մենք ունենք բավականին վատ սպասումներ 2021թ․ համար, և այդ սպասումները վերացնելու համար իրոք պետք է կտրուկ արմատական փոփոխություններ լինեն ամբողջ կառավարման համակարգում: Եվ զուտ մի քանի նախարարի փոփոխությամբ այս խնդիրը չի լուծվելու»,- նշեց մասնագետը:

Դիտարկմանը, թե սառեցված ներդրումները ենթադրում են վստահության պակաս պետության տնտեսական ապագայի նկատմամբ, մինչդեռ կառավարության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, թե եվրոբոնդերի տեղաբաշխումը ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների կողմից վստահություն կա Հայաստանի տնտեսական ապագայի նկատմամբ, արդյունքում ստացվում է, որ այստեղ կա հակասություն, Պարսյանը հետևյալ կերպ արձագանքեց.

«Եվրոբոնդերի թողարկումն ու տեղաբաշխումը չի կարող խոսել երկրի ներդրումային միջավայրի մասին կամ քաղաքական իրավիճակի մասին: Պետական այդ պարտատոմսերը երաշխավորված են, և անկախ նրանից՝ ով կլինի այդ պահին իշխանության, դա կլինի Նիկոլ Փաշինյանը կամ հաջորդ կառավարությունը, բոլոր դեպքերում այդ պարտատոմսերի համար պետությունն է պատասխանատվություն կրում: Այսինքն՝ դա պետության կողմից երաշխավորված, Հայաստանի կառավարության կողմից երաշխավորված պարտատոմսեր են, կոնկրետ ֆիքսված եկամտաբերությամբ: Սա բավականին ցածր ռիսկայնություն է:

Ենթադրենք՝ եթե Հայաստանի կառավարությունը չկարողանա վերադարձնել այդ գումարները, այդ դեպքում պարտատերերը կարող են դիմել տարբեր արբիտրաժային դատարաններ, Հայաստանի ակտիվների համար կալանք կիրառելու վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել: Այսինքն՝ կան հստակ մեխանիզմներ՝ գումարները հետ բերելու ուղղությամբ:

Եվ, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ գործող կառավարությունը ցանկանում է լրացուցիչ հարկեր հավաքագրել, օրինակ, հրապարակեցին հարկային ճեղքի համալրման քաղաքականություն, որի համաձայն՝ ցանկանում են կրթությունը և առողջապահությունը հարկել ԱԱՀ-ով, բնականաբար, դրանից տուժելու է բնակչությունը, բայց պետական բյուջե մուտքերն ավելանալու են: Դա կարող է մինչև, օրինակ, 150-200 միլիոն դոլար լրացուցիչ գումար բերել պետական բյուջե: Իսկ պետական պարտքը սպասարկելու տեսանկյունից շատ կարևոր է երկրի եկամտաբերության աճը, այսինքն՝ եթե երկիրը նոր պարտք է վերցնում, դա լինի համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից կամ տարբեր ներդրումային ընկերություններից, ապա զուգահեռաբար պետք է իր եկամուտներն ավելացնի: Իսկ գործող իշխանություններն այդ եկամտի ավելացումը փորձում են իրականացնել ի հաշիվ բնակչության, ի հաշիվ սոցիալական ոլորտների ծախսերի աճի: Այսինքն՝ նրանք ըստ էության ֆինանսական տեսանկյունից փորձում են այդ պարտքային բեռը փոխանցել հասարակության վրա: Սա է իրենց հիմնական տրամաբանությունն ու փիլիսոփայությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>