Պետք է ձևակերպենք «նոր էթիկան» ու ըստ այդմ՝ հանրային պարսավանքի ենթարկենք այն խախտողներին
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Իմ սերնդի համար այս դավաճանական պարտությունն ու ազգային նվաստացումը նոր «փորձառություն» է։ Ահավոր մի փորձառություն է։
Այս պայմաններում առաջանում է «նոր էթիկա», որի հիմնական կանոնները, կարծում եմ, հետևյալն են.
1) ծախսերի շռայլությունը անբարոյականություն է, մանավանդ՝ պետական ծախսերի շռայլությունը։ Օրինակ՝ Էռատոյի շռայլ գաստրոլները Մոսկվաներում ու Լոսերում - անբարոյականություն են։
2) «աղետը հաղթահարելուց» զատ՝ ուրիշ հանրային օրակարգեր առաջ մղելը անբարոյականություն է։ Օրինակ՝ ինչ-որ նոր դատարաններ ստեղծելը, չգիտեմ ինչ ֆինտուֆլյուշկաները - անբարոյականություն են։
3) դավաճանական պատերազմի հետևանքով անմիջական կորուստներ ունեցած ընտանիքների ու մարդկանց նկատմամբ աննրբանկատությունը անբարոյականություն է։
Օրինակ՝ այն, ինչ կատարվում է Բադասյան Վահանի նկատմամբ - անբարոյականություն է։
Դեռևս այսքանը։ Պետք է ձևակերպենք «նոր էթիկան» ու ըստ այդմ՝ հանրային պարսավանքի ենթարկենք այն խախտողներին։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

