«Շատերը մոռացել են նրա ամպագոռգոռ ելույթն ու մի ամոթանք էլ չեն տալիս». Վահան Բաբայան
Արցախի ղեկավարն այսօր ասում է «Ստեփանակերտի առաջնագծում պաշտպանական դիրք չունեինք, Շոշի ուղղությունը, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէին», բայց մոռանում է, որ դրա պատասխանատուն առաջին հերթին ինքն է եղել ու էս ապիկարը դեռ մինչ պատերազմը իրեն իրավունք էր վերապահում գնահատականներ տալ 2016թ ապրիլյան իրադարձություններին,երբ մատնանշում էր,որ Ստեփանակերտի երկինքը այն ժամանակ պաշտպանված չի եղել իսկ իր սիրելի Նիկոլի և իր օրոք պաշտպանված է: Նա մասնավորապես ասում էր «2016-ի ապրիլին Ստեփանակերտի երկնքում սավառնում էին բազմաթիվ ադրբեջանական ԱԹՍ-եր», բայց դե միայն սավառնում էին և մտածում էին հարվածեն թե չէ, իսկ ինքը` Արայիկը դրանով փորձում էր «հարվածել» պարզ է, չէ՞, միայն և միայն Սերժ Սարգսյանին, ով ի տարբերություն իրենց փնթի կառավարմանը և բանակի քայքայմանը, ստեղծեց բանակ և հաղթեց պատերազմ:
Պատկերացնում եք, չէ՞, այսօր սա նման բան է ասում և շատերը մոռացել են նրա այդ ամպագոռգոռ ելույթը արցախյան երկնքի մասին ու մի ամոթանք էլ չեն տալիս: Թե ինչքանով էր պաշտպանված Ստեփանակերտի երկինքը բոլորս տեսանք 44 օր, բայց նրա ասած բարբաջանքները ապրիլյանի մասին այն ժամանակ որակվեցին՝ որպես ճշմարիտ խոսք և կրկին օգտագործվեցին ապրիլյան հաղթանակը նսեմացնելու համար:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

