«Գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի ձմեռային կերպարը
Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ով արդեն տեւական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է շագանակագույն մուշտակ։ Նրա վարսերը հավաքված են, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Գեղեցկություն», «Չնաշխարհիկ էակ», «Սիրուն»։
Zham.am