Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ)
23
Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

«Հերոսից» հակահերոս․ նույնիսկ վարչական ռեսուրսով, «բեմականացումներով» իշխանությունն արդյունք ապահովել չի կարողանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական իրադրությունը էապես տարբերվում է այն իրավիճակից, որն առկա էր նախապատերազմյան շրջանում։ Եթե պատերազմից առաջ իշխանություններն ինչ-որ ձևով կարող էին հույսեր ունենալ, թե հանրության մեծամասնության կամ մի ստվար հատվածի վստահությունն են վայելում, ապա պատերազմից հետո իրենց նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվել է։ Արմատապես է փոխվել: Բոլորիս աչքի առաջ էր, թե ինչ մեծ ճիգեր էր գործադրում իշխանական քարոզչամեքենան հասարակությանը համոզելու, թե հաղթելու ենք, այլ տարբերակ չկա, բայց ի վերջո հանրությունը խաբված դուրս եկավ։ Եվ եթե նախկինում Փաշինյանը հասարակության առաջ հանդես էր գալիս «հերոսի» կերպարով, ապա նրա վարած ապաշնորհ քաղաքականությունը և խայտառակ կապիտուլյացիան նրան հանրության աչքում վերածել են հակահերոսի։

Իրենցից համընդհանուր հիասթափության իրողության մասին քաջ գիտակցում են նաև իշխանությունները, թեև հրապարակայնորեն չեն ցանկանում խոստովանել այդ, քանի որ դա կարող է դիտվել որպես թուլություն։ Դրա համար էլ իշխանությունները փորձում են կեղծել իրականությունը, թե իրենց նկատմամբ վերաբերմունքում որևէ էական փոփոխություն չի նկատվում։ Սրանով է պայմանավորված, որ Նիկոլը նախկինի պես անկաշկանդ չէ քաղաքացիների հետ շփումներում։ Անցած տարի նրա՝ Սյունիք կատարած այցը լիովին պարզ դարձրեց, թե իշխանությունների նկատմամբ ինչպիսի տրամադրություններ են տիրում մարդկանց շրջանում։ Սիսիանի եկեղեցու քահանան չսեղմեց Փաշինյանի ձեռքը և դուրս հրավիրեց եկեղեցուց, իսկ մեծ թվով սյունեցիներ փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Նիկոլին այցելել Գորիս, Կապան, Քաջարան ու Մեղրի։

Ճիշտ է՝ դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն, բայց խուսափում է Սյունիք մեկնելուց, քանի որ կանխատեսում է, թե ինչպիսի կոշտ վերաբերմունքի կարող է արժանանալ։ Պատահական չէ, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքի բնակիչների հետ հանդիպելու համար Փաշինյանը փոխվարչապետ Ավինյանին է ուղարկում, այլապես ինքը Սյունիք կմեկներ։ Բայց Սյունիքի համայնքապետները հրաժարվեցին հանդիպել վերջինիս հետ՝ ցույց տալով, որ այս իշխանությունները պարզապես «իզգոյ» են մեր երկրում։ Բայց այսպիսի տրամադրությունները միայն Սյունիքով չեն սահմանափակվում։ Դրանից ելնելով էլ Փաշինյանն ընդհանուր առմամբ խիստ կրճատել է հանրության հետ իր շփումները, իսկ եթե այնպես է ստացվում, որ քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում, ապա դրանք, որպես կանոն, բեմականացվում են։

Վերջերս էլ Արարատի մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունից հետո Նիկոլ Փաշինյանը շրջել էր Արտաշատ քաղաքում, և լրատվականների ուշադրությանն էր արժանացել այն հանգամանքը, որ Փաշինյանին հանդիպում, բարևում, նրա որպիսությունը հարցնում և գովեստի են արժանացնում միևնույն իշխանամերձ շրջանակների մարդիկ, որոնք իբր պատահաբար հայտնվում են տեսախցիկների առաջ։ «Գրդոն» սերիալների նման, երբ գումարը քիչ է, ստիպված նույն դերասանը մի քանի դեր է խաղում, կամ փողոցից մեկին դերի են «կարգում» մի 5000 դրամով: Կամ գուցե «դերասաններն» են քչություն անում, այսինքն՝ Նիկոլի հետ ձեռքսեղմում իրականացնել ցանկացողներն այնքան քիչ են, որ հազիվ են բեմադրությունը կյանքի կոչել: Եվ եթե հանրության հետ շփումներում իշխանությունները չներդնեն կեղծ մարդկանց, և իրական շփումներ տեղի ունենան, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ բարդ վիճակում կարող է հայտնվել Նիկոլը։

Ու այս ֆոնին առավել հետաքրքիր շերտեր են բացվում արտահերթ ընտրությունների թեմայով։ Իհարկե, իշխանությունները կցանկանան հարցը ձգձգել ու չգնալ արտահերթ ընտրությունների՝ քաջ գիտակցելով, որ իրենց վարկանիշը գետնին է հավասարվել, իսկ ընտրությունների անցկացման դեպքում իրենց առաջ կարող է մեկընդմիշտ փակվել քաղաքականության դուռը։ Իշխանություններին ձեռնտու տարբերակ է արտահերթ ընտրությունների թեման «տաք պահել», իսկ որոշ ժամանակ անց հիմնավորել, թե ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։ Բայց եթե նույնիսկ ստիպված լինեն գնալ արտահերթ ընտրությունների, ապա Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ դա լինի միայն այն պարագայում, եթե ինքը նստած լինի վարչապետի աթոռին: Ի՞նչ կապ ունի Արարատի մարզ այցելությունը, կհարցնեք:

Շատ ուղիղ: Այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլն արտահերթի կգնա միայն այն պարագայում, եթե վստահ լինի, որ կարողանալու է վարչական ողջ ռեսուրսը կիրառել վերարտադրվելու համար: Բայց և մյուս կողմից՝ նույն Արարատի մարզ կատարած այցելությունը ցույց տվեց, որ նույնիսկ վարչական ռեսուրսով, «բեմականացումներով» արդյունք ապահովել չի ստացվում, իսկ նրան իբր պաշտպանողներն անընդհատ հայտնվում են ծիծաղելի վիճակում»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>