Մխիթարյանի գործակալը կհանդիպի «Ռոմա»-ի ղեկավարության հետ
Դիտել նաև
Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի գործակալը կհանդիպի «Ռոմա»-ի ղեկավարության հետ հայ կիսապաշտպանի նոր պայմանագրի քննարկման համար: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն նպատակ ունի երկարաձգելու պայմանագիրը Մխիթարյանի հետ և այդ պատճառով պետք է հանդիպի Մխիթարյան գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ին միացավ նախորդ մրցաշրջանում և ի սկզբանե հանդես էր գալիս վարձավճարով: Սակայն այս մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանը հեռացավ լոնդոնյան թիմից և պաշտոնապես միացավ «Ռոմա»-ին: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ի կազմում մասնակցել է 19 խաղի, դարձել 9 գոլի հեղինակ և կատարել է 8 արդյունավետ:

