Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:

Ֆորումի լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա  ՀՀ վարչապետը համաժողովի մասնակից մյուս երկրների կառավարությունների ղեկավարների հետ միասին ծանոթացել է թվային նախագծերի թանգարանում ներկայացված աշխատանքներին։

Թվային համաժողովի լիագումար նիստում ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ելույթս ցանկանում եմ սկսել Ղազախստանին ուղղված շնորհակալական խոսքով՝ թվային հերթական համաժողովը կազմակերպելու համար: Համաժողովը դարձել է թվային տնտեսության արդիական հարցերի քննարկման ավանդական հարթակ:

Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում պետության մրցունակության, անվտանգության և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրներն առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում: Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում են որպես արդյունավետ և ներկայացուցչական պետական կառավարման համակարգի, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և առաջանցիկ տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործիք:

Բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտը մեր տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտն է: 2020 թվականին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ այն աճել է շուրջ 20 տոկոսով: 2020 թվականին այս ոլորտում աշխատողների թիվն աճել է 22 տոկոսով: Այս պահին մեր երկրում գրանցված է ավելի քան 1200 գործող ՏՏ ընկերություն: Նրանց համար նախատեսված են էական հարկային արտոնություններ` Հայաստանի կառավարության կողմից այս բնագավառում տարվող քաղաքականությանը համապատասխան:

Համավարակը չափազանց բարդ մարտահրավերներ է առաջացրել հասարակության, բիզնեսի և կառավարության համար: Ստիպված էինք լուծել դրանք կարանտինի կամ լիակատար լոք-դաունի (արգելափակման) պայմաններում: Նման պայմաններում աշխատելու անհրաժեշտությունը բերեց ինչպես կառավարման նոր մշակույթի ներդրմանը, այնպես էլ թվային տեխնոլոգիաների և լուծումների լայն կիրառմանը: Ֆիզիկական շփման սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ վերջիններս դարձան առավելագույնս կարևոր և պահանջված գործնականում պետական կառավարման ողջ շղթայում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ:

Հայաստանում մենք կիրառել ենք թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները: Ցանկանում եմ նշել, որ համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում:

Մենք նախատեսում ենք պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։ Կառավարությունը խրախուսում է տնտեսության մասնավոր հատվածում թվային տեխնոլոգիաների կիրառումը խթանող էլեկտրոնային գործիքների օգտագործումը։

Հայաստանում թվայնացման ներկայիս գործընթացն իրականացվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի առկայությունը: Ստեղծվում է տվյալների բազաների միջև փոխգործողության հարթակ, որն օպտիմալացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացները և մեծ թվով հանրային ծառայությունների թվայնացումը:

Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Միության երկրները կարողացան կիրառել թվային տեխնոլոգիաները` համավարակի պատճառով ծագած խնդիրների մի մասը հաղթահարելու համար: Խոսքը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» թվային հարթակի մասին է, որը փաստացի փետրվարի 1-ից վերականգնեց քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև: Հայաստանն ի սկզբանե աջակցել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նախագծին, և մենք շնորհակալ ենք Հիմնադրամի և Ռուսաստանի ու Բելառուսի կառավարությունների մեր գործընկերներին՝ այս ծրագրի շրջանակում համատեղ ակտիվ աշխատանքի համար:

Մենք պետք է ակտիվ առաջ շարժվենք այլ համատեղ թվային նախագծերի իրագործման ուղղությամբ՝ այդ նպատակով օգտագործելով վերազգային կառույցների և զարգացման ինստիտուտների հնարավորությունները: Համատեղ նախագծերի իրականացումից բացի, նաև պետք է աշխատենք արդեն առկա հաջողված լուծումները տարածելու ուղղությամբ: Իսկ մեր երկրներից յուրաքանչյուրում դրանք քիչ չեն:

Մեր նպատակը պետք է դառնա պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լիակատար և համընդգրկուն թվայնացումը: Դրա համար պետք է օգտագործել էլեկտրոնային ծառայությունների ողջ սպեկտրը՝ բջջային հեռախոսներ, ցանցային ծառայություններ, ամպային տեխնոլոգիաներ և այդպես շարունակ: Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն  դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար: Համապատասխան բջջային հավելվածը կարող է «մեկ պատուհանում» հավաքել ԵԱՏՄ ողջ տարածքում աշխատատեղերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, հնարավորություն տալ լրացնել և ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ընտրված աշխատանքն ունենալու համար:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը թույլ կտան վստահորեն առաջ ընթանալ թվային տեխնոլոգիաների բոլոր ճյուղերում, հասնել հաջողության և ցանկալի արդյունքների:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>