Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Զգուշացեք, նրանք քվեարկելու են

Հանրային և էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում

Թեև սոցիոլոգիան և հայ հասարակությունը դժվար համատեղելի են, այդուհանդերձ խոշոր հանրային տրամադրությունները հնարավոր է ֆիքսել։

1. Պետականությունը կրող շերտ. կայուն և կարծր մի շերտ է, որը հստակ հասկանում է ռիսկերը, պատկերացնում է կատարվածի մասշտաբները, ունի պետության ապագայի իր տեսլականը, հասկանում է, որ իշխանության փոփոխությունը միակ տարբերակն է վիճակը շտկելու, լուծումներ գտնելու համար։ Եվ այս շերտը, քանի որ գիտակցական է, չունի փոքրանալու միտում, իսկ մեծանալու օբյեկտիվ ռեսուրս նրան հասարակությունը չի տալիս։

2. Չեզոք շերտ. անորոշ, ելքերի մասին շատ չմտածող, բայց հիմնականում՝ մտահոգ։ Սա մեծ խումբ է։ Այսպես կոչված՝ մշտական դիտորդների շերտն է, որին ուղղորդելու կամ ուղղորդվելու համար ժամանակ է պետք։ Նրանց հետ աշխատել է պետք, որը գրեթե չի արվում։

3. «Լավ է, Ղարաբաղից պրծանք, էրեխեքը էլ չեն ծառայի այնտեղ, հիմա կսկենք լավ ապրել». սա հանրային տրամադրությունների մի կատեգորիա է, որը սակայն էլեկտորալ շերտ չէ, քանի որ չունի նախընտրած քաղաքական դեմքեր. սա ինչ-որ իմաստով առաջին կետի հակառակ շերտն է, և նրանց հետ երկխոսությունն անիմաստ է։ Այնուհանդերձ, նրանց համակրանքը Փաշինյանի կողմն է։

4. «Փետրվարի 1՝ օդանավակայան»։ Այդ օրվա Զվարթնոցից հեռարձակումը arthouse-ային կինոփառատոներում հաստատ մրցանակ կստանա։ Անկեղծ խորհուրդ եմ տալիս հեղինակներին։ Մարդիկ 15 հազար դրամանոց PCR տեստի և ՌԴ ուշացող թռիչքի համար պատրաստ էին մոտիվացված հեղափոխության՝ ջարդել համակարգիչները, արգելափակել հաշվառման կետը, նստել թռիչքուղու վրա, սատկացնել իրենց նախկին կուռքին և այլն։ Ու սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի կեսը Ադրբեջանին հանձնելուց, 5 հազար զոհ ու 12 հազար վիրավոր տալուց հետո հանգիստ նստել են տներում։ Նրանց «պետականության իդեան» ՌԴ մեկնելու երազանքն է։ Ինքնաթիռ նստելուց առաջ էլ հերոսի կեցվածքով գոռում են՝ սա երկիր չէ´։ Խոսքն այն երկրի մասին է, որի անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը, բայց ինքն այդ երկրի վրա թքելով է գնում Ռուսաստան։ Արտագնա աշխատանքի մեկնումն էլ է մշակույթ, որը չի ենթադրում օդանավակայանում, տեսախցիկի առաջ հայրենիք ուրանալը։ Այս խավը մեծ է ու հոդված չի կարդում, բայց մի քանի հարց հնարավոր չէ չտալ. բա եթե ռուս զինվորի մայրն էլ ասի՝ ինչո՞ւ պիտի իմ տղան ծառայի Ասկերանում կամ Գորիսում, բա ինչո՞ւ էիք 2.5 տարին ձեր նման մեկին աստվածացնում, որ նրա բերած աղետից հետո առաջին իսկ ռեյսով թռնեք…

5. «Թող Երևանն էլ գրավեն, մենակ թե՝ հները չգան»։ Սա արդեն էլեկտորալ շերտ է, որը դեմ է լինելու իրեն ծանոթ ցանկացած գործչի՝ ցանկացած մեկի, որին իր գիտակից կյանքում տեսել է հեռուստաէկրանից։ Մի պահից՝ նաև գործողին։ Հնի տակ մտնում են բոլորը։ Բայց մեծ խանդավառությամբ կարող է քվեարկել հայերեն այբուբենի մոտավորապես 70-80 տոկոսը իմացող որևէ նոր դեմքի, որը կասի իրեն հասկանալի տեքստեր։ Իսկ եթե այդ մեկը փող էլ ունենա, ապա խանդավառությունը շատ ավելի մեծ կլինի։

6. 5 միլիարդի ընտրազանգվածը. սա և´ հանրային տրամադրություններ է, և´ մոտիվացված ընտրազանգված։ Սրանց միավորող միակ գաղափարը Ղարաբաղը ծախելու դիմաց Նիկոլի վերցրած 5 միլիարդի սպասումն է։ Այս շերտը հիմա Նիկոլի կողմից է, որովհետև սպասում է, որ Նիկոլն այդ փողերը բաժանելու է։ Սա ամենադինամիկև ամենահետաքրքիր շերտն է։ Նրանք վստահ են, որ Նիկոլը 5 միլիարդը վերցրել է, ու միաժամանակ վստահ են Նիկոլի ազնվության վրա, որ իրենց բաժանելու է։ Խնդիրն այս պարագայում ոչ թե փողը վերցնելու մեջ է, այլ՝ փողը չբաժանելու։ Ու հիմա այս շերտը սպասում է։ Բայց հենց փողի բաժանումն ուշացավ, սա դառնալու է ամենառադիկալ հականիկոլական շերտը՝ մեղադրելով նրան փողերը ուտելու մեջ։

Եթե այնուամենայնիվ՝ արագ ընտրություններ

Կա՞ հնարավորություն՝ արագ ընտրությունների պարագայում հաղթելու և գործունյա իշխանություն ձևավորելու համար։ Միանշանակ՝ այո։

Կա՞ արդյոք հնարավորություն՝ պարտվելու և ազգովի՝ պետության արագ փլուզման հանդիսատեսը կամ զոհը դառնալու. այո, կա։

Այդ դեպքում ի՞նչ անել։ Եթե լուրջ մարդիկ գնում են ընտրությունների, ուրեմն պետք է լուրջ պատրաստվեն։ Հաղթանակի ռեսուրսը 1 և 2 կետերի էլեկտորալ ռեսուրսի միավորման մեջ է, բայց դրան հասնելու համար պետք է լուրջ աշխատանք։ Դա միայն ցանկությամբ չի լինում։ Անհրաժեշտ է լինելու մեծ ծավալով գրագետ աշխատանք, անհրաժեշտ են լինելու ոչ ստանդարտ լուծումներ, անսպասելի լուծումներ։ Ուրիշ կերպ չի լինում։

Ի միջի այլոց

Որոշ ժամանակ առաջ Մոսկվայում հայտնվել էր խիստ սահմանափակ մտավոր ունակությունների տեր մի կերպար, որն իրեն հռչակել էր Աստված՝ Бог Кузя։ Նրա հետևորդների թվում էին մեծահարուստներ, մոսկովյան բոմոնդի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի դեմքեր և այլն, որոնք լսում էին նրան, մեծ նվիրատվություններ անում ու անկեղծորեն հավատում։ Կուզյայի ազդեցությունը և հետևորդների շրջանակն իսկապես պատկառելի էր։ Գիտե՞ք, թե ինչպես լուծվեց այդ անհեթեթ վիճակը. տվյալ վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներն ուղղակի եկան, ձեռքերը ոլորեցին ու ձերբակալեցին նրան։ Կուզյան դատվեց և ուղարկվեց բանտ, իսկ նրան երկրպագած մարդիկ սկսեցին սթափվել և ամաչել, թե ինչպես կարող էին իրենք այդքան կուրանալ, որ հավատացել են այդ աներևակայելի անմեղսունակին։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>