Համացանցում ծաղրում են Նիկոլ Փաշինյանին՝ ադրբեջանական Իբրահիմի փորձը կիրառելու համար
Դիտել նաև
Արտաշատում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա
Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Գազի Հովոյի որդին կառաջադրվի, իսկ Արտաշատի երբեմնի բդեշխ Հովիկ Արգամիչը նորից իջել է ընդհատակ
Պեղումների արդյունքում Արտաշատում բաղնիքներ, պալատներ և հռոմեական ակվեդուկ է հայտնաբերվել
Իրավունք չունե՞մ գլխարկ և ակնոց դնելու․ Արտաշատի ոստիկանապետը՝ որպես «ժողովուրդ» Փաշինյանին ողջունելու մասին
Համացանցում ծաղրում են Նիկոլ Փաշինյանին՝ ադրբեջանական Իբրահիմի փորձը կիրառելու համար:
Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնի դարձած Իբրահիմը նախ հանդես եկավ որպես զինվորական, ապա՝ լրագրող:
Երեկ ականատես եղանք, որ Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը կիրառել է ադրբեջանական փորձը. նրա հետ հանդիպման ժամանակ նույն մարդիկ մի քանի կերպարում էին հանդես գալիս:
Այսօր հրապարակեցինք ևս մեկ փաստ, ըստ որի՝ քաղաքացու անվան տակ Փաշինյանին բարևածը Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պերոսյանն է:
Mediaport-ին հաջողվեց պարզել, որ Պետրոսյանից բացի Փաշինյանի հետ հանդիպմանը բերվել են ևս 37 քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնց մի մասը որպես «մասովկա» է աշխատել, մյուսներն էլ «պատահական անցորդի» անվան տակ բարևել են նրան: