Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Աննայի ընտրությունը. Բաց թողնված հնարավորություն. Էլինար Վարդանյան

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել. հերթական անգամ նա մերժեց բացարկի մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի՞ էր ակնկալել այլ որոշում, հավանաբար՝ այո, հաշվի առնելով  զարգացումները մեր երկրում և այն պատմական աղետը, որի պայմաններում նա վարում է դատը։ Այո՝ եթե տիկին Դանիբեկյանը չընդհատեր և մինչև վերջս լսեր  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայտարարությունը, որում մանրամասն ներկայացվում էր հնարավոր դավադրության ողջ սխեման, որը բերեց մեր երկիրը աղետի։

Վստահ ենք, ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ,  Ա. Դանիբեկյանը նույնպես երեկոյան մամուլում կարդացել է իր իսկ կողմից ընդհատված ելույթը ու գոնե մեկ բան պետք է ինքն իր համար արձանագրեր՝ դատավարությունը սկսվել է մի ժամանակ՝ երբ Արցախը մերն էր, Շուշին՝ մերը, իսկ 15 հազար տղերքը ողջ ու առողջ էին, իսկ հիմա ընթանում է լրիվ այլ իրականության մեջ։

Երկու տարի շարունակ դժվար էր մարդկանց բացատրել, համոզել, թե որոնք են այս քրեական գործի իրական նպատակները։ Եթե երկու տարի առաջ քչերն էին ասում,  թե ինչ հրեշավոր նպատակի համար էր այս քրեական գործը, ինչ ծրագրի բաղկացուցիչ մաս էր կազմում երկու տարի տևող քննությունն ու դատավարությունը, Արցախն ազատագրած ղեկավարի և գեներալների նկատմամբ իրականցվող քրեական հետապնդումը, ապա հիմա իրականությունը դա փաստեց. իրականությունը իր ողջ ողբերգությամբ։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Ա. Դանիբեկյանը տեղեկացված չէ սեպտեմբերի 27-ից հետո զարգացումներին։

Այս հանգամանքներում, թվում է, թե մեղադրող դատախազները, գործը քննող դատավորը պետք է հրաժարվեին շարունակել ծառայել պետությունը փլուզման հասցրած իշխանությունների ծրագրերին, պետք է ապացուցեին հանրությանը, որ իրենք այդ ծրագրի մասը չեն։ Բայց դա չարվեց դատախազների կողմից, ովքեր նույն ջանասիրությամբ շարունակում են հերոսների մեղադրանքը պատվերով պաշտպանել, չարվեց դատավորի կողմից, ով նույն անտարբերությամբ ու սառնասրտությամբ շարունակում է կատարել Փաշինյանի կամքը։

Տեղյակ է, արդյոք, տիկին Դանիբեկյանը, թե ինչպես է ձևավորվել հետհեղափոխական Հայաստանի օրակարգը, ծանոթ է, արդյոք, Աննա Դանիբեկյանը «Կարնեգի» հիմնադրամի 2019թ. զեկույցին, որտեղ տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի և տարածաշրջանային թեմայով դրույթները ճանապարհային քարտեզ էին ՀՀ իշխանությունների համար՝ ինչպես պետությունը հասցնել աղետի և մեծ ողբերգության։ Որպես ՀՀ քաղաքացի այս հարցը նրան չի մտահոգո՞ւմ։ Այնտեղ բառացի գրած էր՝ տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները /siloviki/ կամ անվտանգության հաստատությունները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ. տարածաշրջանում Փաշինյանի փոխարինումները կարող են արձանագրել ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները։ Ուժային ներկայացուցիչների մի կարևոր մասին դատում է ինքը։

Հասկանո՞ւմ է, արդյոք, տիկին Դանիբեկյանը, որ նա շարունակում է գործել են ոչ թե պետության անունից, այլ մի իշխանության, որը դավաճանել է մեր պետության շահերը ու որը շատ շուտով չի լինելու։

Վստահ եմ, որ պատերազմի ժամանակ, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, նա էլ մինչև վերջին պահը հույսեր էր փայփայում, որ Սեյրան Օհանյանի շնորհիվ  հնարավոր կլինի կանխել Շուշիի անկումը։ Ի՞նչ էր մտածում Աննա Դանիբեկյանը, երբ հենց իր մեղադրյալին էին վերջին պահին դիմել Շուշին փրկելու համար՝ հպարտությու՞ն, ամո՞թ, ափսոսա՞նք... Մի վայրկյան գոնե մտածե՞լ է, որ իր մեղքն էլ  կա այդ հարցում։

Վստահ եմ, որ Աննա Դանիբեկյանն էլ շատերի նման խորը ափսոսանք էր ապրում, երբ երկրի համար օրհասական պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի  մոտ ախտորոշվեց կորոնավիրուս, և նա չկարողացավ մեկնել Մոսկվա։ Չէ որ տիկին Աննան էլ հարյուր հազարավոր մարդկանց  նման մի պահի միայն այդ հույսով էր ապրում։ Չխաբենք իրար՝ այդպես է եղել։ Վստահ եմ, որ նա էլ ՀՀ մնացած քաղաքացիների նման բարկացել, վրդովվել, հուզվել է, երբ տեսել է, թե ինչպես հաշվի չեն նստում արհեստավարժ, փորձառու, պատերազմի թոհուբոհով անցած գեներալների և զինվորական գործիչների հետ, ինչպես են հրաժարվում նրանց ծառայություններից, որովհետև այդպես են ուզում դիլետանտ իշխանությունները։ Վստահ եմ, նա էլ շատերի նման կիսել է որդի կորցրած ընտանիքների ցավն ու ողբերգությունը։

Եվ այս ամենի հետ մեկտեղ, տիկին Դանիբեկյանն ուներ հնարավորություն ապացուցելու, որ նա անմասն է Արցախը հանձնելու, Հայաստանը քանդելու ծրագրերից, որ նա նույնպես իշխանությունների դավադիր ծրագրերի զոհն է։ Հենց այդ առաջարկը, հենց այդ հնարավորությունն էր Արմեն Գևորգյանի ընդհատված ելույթի առանցքում։ Բայց դատավոր Դանիբեկյանը հրաժարվեց այդ հնարավորությունից, շարունակեց համաձայնել մնալ ծրագրի մասը, առանցքային օղակը։

Վաղը շատ բան է բացահայտվելու, լինելու են ցուցմունքներ, այսօրվա պատվիրատուները դառնալու են մեղադրյալներ, ցուցմունքներ են տալու իրենց կողմից շահագործվող պաշտոնյաների դեմ։ Այսօր կար հնարավորությունը նրանցից տարանջատվելու։ Աննա Դանիբեկյանը բաց թողեց այդ հնարավորությունը՝ գիտակցաբար իր վրա վերցնելով Փաշինյանի ծրագրերի անբաժանելի մասը լինելու պատասխանատվությունը։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>