Ռուս-թուրքական համատեղ կենտրոնում հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ների օգտագործմամբ․ ՌԴ ՊՆ
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացվում է «Ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։
«Համատեղ կենտրոնի զինծառայողները կառավարման կետ են ստանում անօդաչու թռչող սարքերից պատկերներ, վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրվում են կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը»,- գրում է ռուսական գերատեսչությունը։
Համատեղ կենտրոնի զինծառայողները հավաքում, ամփոփում և ստուգում են ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների մասին տեղեկատվությունը, դիտարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ ցանկացած բողոք, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Աղբյուր՝ Tert.am