Ասում են՝ ՀՀ բարձրաստիճան մի պաշտոնյա պատերազմից առաջ մեկնել է Թբիլիսի և իր բանկային հաշվին 250.000 դոլար ստացել՝ մի թեթև ինֆորմացիա տալու համար
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
Ասում են, թե ՀՀ ոչ բարով ու պարզ ասած՝ էությամբ ամենազզվելիներից մի շատ բարձրաստիճան պաշտոնյա, պատերազմից առաջ հաջողացրել է գնալ Թբիլիսի և այնտեղ բանկային իր հաշվին ստանալ 250 հազար $՝ իր իսկ ասելով՝ մի թեթև ինֆորմացիա տալու համար: Չգիտեմ, թե որքան «թեթև» կարելի է համարել նման արժեք ունեցող տեղեկատվությունը, բայց էդ պաշտոնյան, ով հիմա իրեն վստահաբար ճանաչեց, թող իմանա, որ Հայաստանի ու Վրաստանի միջև առկա է քրեական գործերով փոխօգնության մասին պայմանագիր, որի շրջանակներում մի լուսավոր օր, շատ հեշտությամբ կպարզվի, թե ով է իրեն այդ գումարը փոխանցել: Մի օր էլ կպարզվի, թե ինչ տեղեկատվության դիմաց է այդ գումարը տրվել:
Հ.Գ. Սրանք էնքան հիմար են, որ իրականում մտածում են, որ շատ նորմալ էր ու բնական, որ իրենք դարձան պատգամավոր, նախարար և այլն: Այ հիմարներ, դա թուրքական գործակալական ցանցի «փայլուն» աշխատանքի արդյունք էր և վերջ, իսկ դուք չունեք մարդկային որևէ առաքինություն և երբեք չեք էլ ունեցել, ուստի մի օր չարխիֆալաքը ետ է պտտվելու...
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

