Միխայիլ Միշուստինը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու փաստաթուղթ
Դիտել նաև
Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան
ՌԴ վարչապետը կժամանի Հայաստան
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանին միանշանակ քաշում է դեպի ՆԱՏՕ: Սա թշնամին է, ամեն ինչ արդեն ասված է բաց տեքստով». Խազին. Տեսանյութ
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցե՞լ
Փաշինյանին Լարսի հարցով տված խոստումներն իրականացրել ենք․ Միխայիլ Միշուստին․ Տեսանյութ
ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու փաստաթուղթ, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Որոշվեց վերականգնել միջազգային թռիչքները Ադրբեջանի (Մոսկվա – Բաքու, շաբաթական երկու թռիչք) և Հայաստանի (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ) փոխադարձ հիմունքներով 2021թ. փետրվարի 15-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել գործադիր շտաբի առաջարկով՝ կանխարգելելու նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումն ու տարածումը:
Բացի այդ, փետրվարի 8-ից Մոսկվա-Բիշքեկ երթուղով դեպի Ղրղզստան փոխադարձ հիմքերով կանոնավոր չվերթների թիվն ավելանում է՝ շաբաթական մեկ չվերթից հասնելով երեքի:
Zham.am

