Երկու նախկին նախագահների ու ընդդիմության առաջնորդների հանդիպման օրակարգում «Հայրենիքի փրկության շարժման» գործունեությունն է եղել
Դիտել նաև
Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել
2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան
«Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր». Ռոբերտ Քոչարյան
Լևոն Քոչարյանի օգնականի արձագանքը Վահագն Ալեքսանյանին
«11 տարի կառավարական ամառանոցներում եմ ապրել, չեմ հիշում, որ ջեռուցման խնդիր լինի»․ Լևոն Քոչարյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպում են ունեցել:
Tert.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը նշեց, որ հանդիպման օրակարգում եղել է շարժման գործունեության թեման:
«Քննարկման արդյունքում շարժումը շարունակում է իր քայլերը, ավելի լայն թափ է ստանալու՝ ակցիաները, հանրահավաքները շարունակվում են, այսինքն՝ այն խոսակցությունները, որ հավաքները գուցե չշարունակվեն, թյուր էին, որևէ նոր բան չկա ասելու»,-ասաց նա և հավելեց, որ նման քննարկումները շարունակվելու են: