Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

«ՎԵՏՕ» շարժումը պահանջում է Արթուր Սաքունցի դեմ գործ հարուցել

«ՎԵՏՕ» շարժումը՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն

Հարգելի պարոն Դավթյան,

2020 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քաղաքացի Արթուր Ալբերտի Սաքունցը, ով հանդիսանում է «Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ, ֆինանսավորվում է հայտնի օլիգարխ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի /Սորոսի հիմնադրամ/ կողմից, առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք, որն արտահայտվում է հետևյալում՝

28.10.2020թ. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեդիա կենտրոն» օգտահաշվին տեղադրվել է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ այն տեսակոնֆերանս է, որին մասնակցում են Սորոսի հիմնադրամի շահառուներ՝ սորոսականներ Արթուր Սաքունցը, Ժաննա Ալեքսանյանը և այլն: Տեսակոնֆերանսը տեղի է ունեցել Արցախյան 3-րդ պատերազմի օրերին: 

Այդ կործանարար պատերազմը, որում հայկական բանակը դավաճանության և հայրենավաճառության պատճառով կրել է դառը պարտություն, որի արդյունքում հայ ազգը կորցրել է իր Հայրենիքի մեկ քառորդը: 

Ինչպես քաջ հայտնի է, պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիայի Հանրապետությունը, որի նախագահը 2014 թվականի օգոստոս ամսից հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Նախագահ Էրդողանը հայտնի է իր հայատյացությամբ, հակահայ քաղաքականությամբ:

Պատերազմի օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բազմաթիվ հայ օգտատերեր իրենց էջերում տարածել են Ռեջեփ Էրդողանի և օլիգարխ Ջորջ Սորոսի համատեղ լուսանկարը, ինչպես նաև հանրությանը տեղեկացրել են այն մասին, որ Սորոսը հանդիսանում է Էրդողանի մտերիմ ընկերը և աջակիցը:

Բնական է, որ այդ լուրը և լուսանկարը չէին կարող «անտարբեր» թողնել Սորոսի դրամաշնորհների հաշվին ապրող հայաստանցի սորոսականներին: Բնական է, այն միտքը, որ Սորոսը հանդիսանում է հայ ժողովրդի թշնամու մտերիմ ընկերը, տարածվելու դեպքում, կարող է լույս սփռել նաև Սորոսի հայաստանյան գործունեության իրական պատկերի վրա, իսկ իրական պատկերը ակնհայտ հակահայկական է և կործանարար Հայաստանի ժողովրդի համար:
Արթուր Սաքունցը, երևի այդ մտավախությունից ելնելով, նշված տեսակոնֆերանսի ընթացքում (տեսանյութի 32:53ր-33:12ր) հրապարակայնորեն բառացի ասել է հետևյալը՝ 
«Ի դեպ, էս Էրդողանի թեման էլ պետք է հստակ ասես, երբ որ այդ ցույց են տալիս Ջորջ Սորոսի նկարը Էրդողանի հետ, Էրդողանը էդ ժամանակ, ի դեպ, ասեմ՝ եղել է քաղբանտարկյալ, ուրեմն՝ նախորդ ռեժիմի ժամանակ և որպես քաղաքական հետապնդման զոհ մշտապես, ուրեմն՝ ուշադրության կենտրոնում է եղել իրավապաշտպան համայնքի…»:

Այսինքն՝ Արթուր Սաքունցը պնդել է, որ Ռեջեփ Էրդողանը եղել է քաղբանտարկյալ և քաղաքական հետապնդման զոհ:
Համաձայն հանրահայտ տեղեկատվության, որն առկա է ազատ հասանելի ինտերնետ միջոցներում, ԶԼՄ-ներում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1997 թվականին, երբ հանդիսացել է Ստամբուլ քաղաքի քաղաքապետ, Թուրքիայի Սղերդ քաղաքում, հրապարակային ելույթի ժամանակ, արտասանելով 20-րդ դարեսկզբի պանթյուրքիստ բանաստեղծ Զիյա Գյոքալպի ստեղծագործություններից մեկը, դրա մեջ, ի տարբերություն բնօրինակի, ավելացրել է հետևյալ արտահայտությունը՝ «Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները մեր սաղավարտներն են, մինարեթները մեր սվիններն են ու հավատարիմ մեր զինվորները»:

Այդ արտահայտության համար Ռեջեփ Էրդողանը 1998 թվականին Թուրքիայի իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով և փաստացի կրել է պատիժը 24.03-27.07.1999թ.:

Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 312 հոդվածը սահմանում է՝

Статья 312. 
Лицо, публично восхваляющее или одобряющее совершение преступления или подстрекающее народ к неповиновению законам, наказывается заключением на срок от шести месяцев до двух лет. Лицо, публично подстрекающее народ к вражде или взаимной ненависти из-за социальных, классовых, расовых, религиозных (сектовых) или региональных различий, которая может создать угрозу для общественной безопасности, наказывается заключением на срок от одного года до трех лет. 
Наказание, предусмотренное частью первой, назначается также лицу, оскорбившему часть народа унижающим человеческое достоинство образом. 
Наказания, назначаемые лицам, совершившим правонарушения, предусмотренные в предыдущих частях, с помощью средств, указанных в части второй статьи 311, увеличиваются вдвое.

Հոդված 312.
Անձը, ով հրապարակայնորեն գովերգում է կամ հավանություն տալիս հանցագործության կատարմանը կամ դրդում է ժողովրդին օրենքներին չենթարկվելուն, պատժվում է ազատազրկմամբ 6 ամսից մինչև 2 տարի ժամկետով: 
Անձը, որը հրապարակայնորեն դրդում է ժողովրդին թշնամության կամ փոխադարձ ատելության սոցիալական, դասակարգային, ռասայական, կրոնական /աղանդական/ կամ տարածաշրջանային տարբերությունների պատճառով, որը կարող է վտանգ ստեղծել հասարակական անվտանգության համար, պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամկետով: 

Պատիժը, որը նախատեսված է առաջին մասով, նշանակվում է նաև այն անձի նկատմամբ, ով վիրավորել է ժողովրդի մասին մարդկային արժանապատվությունը նվաստացնող եղանակով: 
Պատիժները, որոնք նշանակվում են այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են նախորդ մասերում սահմանված իրավախախտումները, այնպիսի միջոցների օգտագործմամբ, որ նշված են 311 հոդվածում, կրկնապատկվում են:

Այսինքն՝ Թուրքիայի Հանրապետության դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ գտնվող դատավճռով հաստատված է, որ Ռեջեփ Էրդողանը հրապարակայնորեն կատարել է բռնության կոչ կրոնական տարբերության հիմքով:
Ռեջեբ Թայիփ Էրդողանը միջազգային հեղինակավոր իրավապաշտպան որևէ կազմակերպության կողմից քաղբանտարկյալ կամ քաղաքական հետապնդման ենթարկվող գործիչ չի ճանաչվել:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝

«1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլհայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝
Պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Արթուր Սաքունցը հրապարակային բռնության կոչերի համար դատապարտված Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակայնորեն անվանելով «քաղբանտարկյալ և քաղաքական հետապնդումների ենթարկվող» ուղղակիորեն արդարացնում է այն բռնությունը, որին հրապարակայնորեն կոչ է արել Էրդողանը, այսինքն` նրա արարքում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը:

Հայտնելով վերոգրյալի մասին՝

Խնդրում եմ՝

Արթուր Ալբերտի Սաքունցի կողմից 29.10.2020թ. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեդիա կենտրոն» օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն կատարված արտահայտության՝ բռնության արդարացման փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ և նրան ենթարկել քրեական հետապնդման:

Հաղորդում ներկայացնող՝ Նարեկ Մալյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>