Շանս չունեք, ապեր, պրծել ա, էդ անկանոն շարժումները չեն կարող ռեաբիլիտացնել դիակին
Դիտել նաև
«Երիտքպականները գերազանցում են երիտթուրք պարագլուխներին»․ Իշխան Սաղաթելյան
Այս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան
Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց
«Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար». Իշխան Սաղաթելյան
Ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ Վազգեն Մանուկյան
Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ասում ա. «Մեղավոր ենք, որ չհասցրեցինք որոշ մարդկանց բենթլիներն ու դղյակները սարքել ԱԹՍ»։ Վերջում էլ հավելում ա, որ ինչքան հանդիուրժեցից՝ հերիք ա, այսուհետ պատասխանելու են բոլոր քննադատություններին։
Ալեն ջան, ուզում եմ քեզ հիշեցնել, որ ձեր կողմից այս տարիներին իրականացված ողջ հակակոռուպցիոն գործունեությունը ավելի քիչ գումար ա բերել բյուջե, քան դուրս է եկել բյուջեից՝ ձեր պարգևավճարների տեսքով։ «Չհասցրեցինք»-ը մի տեսակ ըըըը, ոնց ասեմ, այդքան էլ ճիշտ չի բնութագրում էս իրավիճակր։ Տես, եթե նույնիսկ կողմ դնենք էն մնացածը ու Պողոսի աչքերով նայենք այս ամենին, ապա ստացում ա, որ դուք եկել էիք երկիրը փրկելու համար, բայց 2.5 տարի «սպիտակ թալան» եք իրականացրել ու հանցավոր անգործություն «թալանչիների» հանդեպ։ Կամ ապիկարության արդյուք է սա, կամ պայմանավորվածության, կամ էլ չարամտության։ Ոնց էլ նայես՝ նույնիսկ Պողոսի համար դուք այլևս որևէ բարոյական իրավունք չունեք շարունակել մնալ իշխանություն, էլ չեմ ասում հասարակության մտածել իմացող հատվածի մասին, որին Նիկոլը զզվանքով անվանում ա էլիտա։
Շանս չունեք, ապեր, պրծել ա, էդ անկանոն շարժումները չեն կարող ռեաբիլիտացնել դիակին, ավելի լավ ա մտածեք ինչ եք անելու հետո, քանի որ էս մասով էլ հաստատ անելիք չունեք...
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

