Ադրբեջանցիները շարունակում են մեր տղաների հեռախոսահամարներից նամակներ գրել նրանց հարազատներին․ Սամվել Մարտիրոսյան
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Մի ծանր բան պետք է գրեմ։ Փորձեմ խոսքեր գտնել։ Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին։ Էդ տականքները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։
Ամեն դեպքում իր ձեւով, տարբեր հնարքներ են փորձում։ Մեկ զինվորի անունից են գրեմ, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։
Մինչեւ հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ բանին խփեն․ հույսին»։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

