Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման
Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը չեղարկել է Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը և փոխարինել այն 3,5 տարվա ազատազրկմամբ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Ավելի վաղ դատախազը առաջարկել էր Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը փոխարինել իրական պատժաչափով՝ պայմանական պատժի պայմանները խախտելու համար:
Հիշեցնենք, որ 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Նավալնիին դատապարտել է Ив Роше-ի և բազմամասնագիտական վերամշակող ընկերության նկատմամբ խարդախության համար` 3 տարի 6 ամիս պայմանական ազատազրկման` հինգ տարի փորձաշրջանով: 2017-ին փորձաշրջանը երկարացվեց մեկ տարով `առանց հիմնավոր պատճառաբանության։
Օգոստոսի 17-ից դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Նավալնին չի ներկայացել գրանցման: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և դեկտեմբերի 29-ին նա բերման է ենթարկվել «Շերեմետեւո» օդանավակայանից։
Zham.am