Արծրունը շատ կարևոր կերպար է. Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը
Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար․ Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ խոսքի համար չի կարելի անձին զրկել ազատությունից. Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Հակոբյանին մեղադրում են առանց տուժողների. նա հրաժարվել է ցուցմունք տալ
«Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի թողնենք մեր գործերն ու մեկնենք Մայր Աթոռ». Ռուբեն Մելիքյան
«Արծրունը շատ կարևոր կերպար է։ Նա իրենում մարմնավորում է թե՛ մինչ18-յան Հայաստանի կարևորագույն սխալները, և թե՛ հետ18-յան Հայաստանի ողջ ազգադավությունն ու ցինիզմը։
Նա այն մարդկանցից էր, որի համար «հայրենասիրությունը» լոկ անձնական շահ ստանալու միջոց էր, և նրա ղեկավարները ժամանակին ցավոք չունեցան այնքան խորամտություն, որ «աչքը չոռ» այդ «պռախաձիմեց»-ին թույլ չտային կեղծ հայրենասիրության առագաստների վրա մտնել բարձր օվկիանոսներ։ Նրա՛նք կերտեցին դատարկ ու անսկզբունք այդ շողոքորթի դրական բարձր ճանաչելիությունը։ Նրա՛նք չկարողացան տարբերել թացերին չորերից, ցորեններին որոմներից, ուստի հենց նրա՛նք ծնեցին Արծրունին և հանրությանը քիչ հայտնի շատ ուրիշ արծրունների։
Դե իսկ հետ18յան Հայաստանի ողջ պերճանքն ու թշվառությունը այդ դատարկության մի ֆրազի մեջ է. «դժբախտաբար՝ չհաղթեցինք»։ Թե բա՝ «դժբախտաբար»... Ասեց ու անցավ առաջ։ «Դե հիմա՝ մի թեթև դժբախտություն էր - ու՞մ հետ չի պատահում», - երևի մտածեց այդ շահամոլ ցինիկը»։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

