ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է
3
Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Պատերազմ Արցախում
ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան

Անհասկանալի է, թե 6 ենթակետերից կոնկրետ որ մեկը չի պահպանվել լրագրողի կողմից․ ՀԺՄ-ն հայտարարություն է տարածել

Հայտանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը  գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ աշխատակազմ՝ խնդրելով նշել, թե ինչո՞ւ և ի՞նչ օրենսդրական հիմնավորումներով չի հավատարմագրվել «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանը:

29.01.2021 թվականին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի ստորագրությամբ ստացվել է հարցման պատասխանը, որում նշվում է, որ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման  6-րդ նստաշրջանի աշխատանքների լուսաբանման համար Ս․ Բադոյանը չի հավատարմագրվել, քանի որ  5-րդ գումարման նստաշրջանի աշխատանքների լուսաբանման ժամանակ չի պահպանել Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման հավելվածի 22-րդ կետի պահանջները։

Հայաստանի ժուռնալիստների միությունը հարկ է համարում հիշեցնել, որ Ազգային ժողովի խորհրդի 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 044-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 22-րդ կետը սահմանում է հավատարմագրված լրագրողի պարտավորությունները, և այդ կետի կարգավորումները որևէ առնչություն չունեն լրագրողի հավատարմագրումը մերժելու կարգավորումների հետ։

Եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ Որոշման 22-րդ կետով հնարավոր է մերժել լրագրողի հավատարմագրումը, ապա առնվազն անհասկանալի է, թե 22-րդ կետում թվարկված թվով 6 ենթակետերից կոնկրետ որ մեկը չի պահպանվել լրագրողի կողմից։

Ըստ Որոշման՝ լրագրողի հավատարմագրման մերժման հիմքերը սպառիչ թվարկված են 16-րդ կետում, որտեղ անգամ անուղղակի հղում չի պարունակվում 22-րդ կետի պահանջներից որևէ մեկին։

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի՝ լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Միևնույն ժամանակ՝ նույն օրենքով արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հաշվի առնելով «Yerevan.Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի հետ կապված վերջին միջադեպերը՝ իշխանական պատգամավորների կողմից, ավելորդ չենք համարում հիշեցնել, որ  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված են պատգամավորական էթիկայի կանոնները, համաձայն որոնց՝ պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խոչընդոտելու խոսքի և մամուլի ազատությունը, և հորդորում առաջնորդվել բացառապես օրենքով։

Հայաստանի ժուռնալիստների միություն

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>