Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթը» կալանավորվեց
Դիտել նաև
«Մի օր պիտի հայտարարի՝ «Հայաստանն ադրբեջան է և վերջ». Դավիթ Ամալյան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են
Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց․ տեսանյութ
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման
Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. Համոզել չի հաջողվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամ բավարարեց Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավիթին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո)։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

