Միքայել Մինասյանը հանդիպել է Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ. վերելակների արտադրության համատեղ ընկերություն կհիմնվի՞
Դիտել նաև
Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն
Միքայել Սրբազանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար․ Միքայել սրբազան
Խայտառակություն. Փաշինյանի դատարանը հայ Միքայել սրբազանին ազատազրկվեց 2 տարի ժամկետով
Միքայել Սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 2-ին հանդիպեց մեր երկրում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:
Մելքումյանը շնորհավորեց դեսպանին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա կարեւորեց Բելառուսի հետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես՝ համատեղ ջանքերը գազի գնի հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առումով: Ալեքսանդր Կոնյուկը կոնկրետ ծրագրերի մասով տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են ստեղծել հայ-բելառուսական համատեղ ընկերություն, որը կզբաղվի վերելակների արտադրությամբ:
Միքայել Մելքումյանը շնորհավորեց բելառուս ժողովրդին Օստրովեցի նորակառույց ատոմակայանի շահագործման առթիվ՝ ընդգծելով Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների դերը հատկապես տուրբինային ցեխի շահագործման հարցում:

