Շիրակի մարզի Բենիամին համայնքի տրանսպորտային հանգույցի կառուցման նախագիծը կփոխվի. Գյուղացիների հետ քննարկել են
Դիտել նաև
«Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը կվերակառուցվի
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ. քննարկվել են՝ Գորիս-Կապան, «Հյուսիս-հարավ» մայրուղիները
Իշխանությունը «Հյուսիս-հարավ»-ի վերաբերյալ նոր հանգուցալուծում է գտել
«Թող կամ հարկերը իջեցնեն, կամ գազի գինը». Երթուղայինի վարորդները գործադուլ են անում. Նրանք 10 օր ժամանակ տվեցին. Տեսանյութ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վահագն Ստեփանյանը‚ դեպարտամենտի աշխատակիցներ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակչության հետ։ Մանրամասն քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը։
Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները համայնքի բնակչության հետ դիտարկել են տրանսպորտային հանգույցի հետ կապված մի շարք տարբերակներ‚ ընտրվել է ամենաօպտիմալ լուծումը։ Առաջիկայում կձեռնարկվեն նախագծային փոփոխություններ‚ որից հետո կիրականացվի տրանսպորտային հանգույցի շինարարությունը։