1899 թ. դավաճանի ձեռամբ թունավորվեց հայոց պաշտպան Աղբյուր Սերոբը
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
1899 թ․ դավաճանի ձեռամբ թունավորվեց հայոց պաշտպան Աղբյուր Սերոբը։ Սերոբի մահվանից միայն 1 ամիս անց ֆիդայիներն իմացան, որ Բշարե Խալիլի հրամանով Սերոբին թունավորել է դավաճան Ավեն։ Սպաղանաց Տոնո Մակարը, Հարությունը և Անդրանիկը մեկնում են Գեղաշեն, ներխուժում Ավեի տուն, սպանում Ավեին հյուր եկած 4 քրդերին, ապա արդեն՝ հենց Ավեին, նրա կնոջը և բոլոր երեխաներին։ Հաջորդիվ արդեն Անդրանիկի գլխավորությամբ ֆիդայիներն սպանեցին և գլխատեցին Խալիլին՝ լուծելով Սերոբի վրեժը։ Ժողովրդական երգն այսպես է բյուրեղացրել պատմությունը՝
«Անդրանիկ, Գևորգ երդում տվեցին,
Անարգ թշնամուց վրեժ լուծեցին․
Խալիլ փաշայի գլուխ կտրեցին,
Մատնիչ Ավեի ցեղը ջնջեցին»։
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

